486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Հայ-թուրքական կինոպլատֆորմի շնորհանդեսը կկայանա 6-րդ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում
17:52
27 Ապրիլի 2009

Հայաստանում հայ-թուրքական կինոպլատֆորմի շնորհանդեսը կկայանա 6-րդ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կինոփառատոնի մամուլի ծառայությունից:

Ապրիլի 4-18-ը անցկացված Ստամբուլի 28-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացել է Հայ-թուրքական կինոպլատֆորմի շնորհանդեսը, որի ձևավորման անհրաժեշտությունը հաստատվել էր 2008թ-ի ապրիլին Ստամբուլում և դեկտեմբերին Երևանում կայացած հայ-թուրքական կինոսեմինարների ժամանակ:

Հայ-թուրքական կինոպլատֆորմի շնորհանդեսը կայացել է ապրիլի 16-ին Ստամբուլի կինոփառատոնի «Meetings on the bridge»/ «Հանդիպումներ կամուրջի վրա» ծրագրի շրջանակներում` Թուրքիայի, ինչպես նաև տարբեր փառատոների, կինոծրագրերի,  հիմնադրամների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայաստանից շնորհանդեսին ներկա են եղել «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանը և ծրագրերի պատասխանատու Հասմիկ Հովհաննիսյանը:

Միջազգային տարբեր կինոֆորումների և հիմնադրամների ներկայացուցիչներից մի քանիսն արդեն ցանկություն են հայտնել հայ-թուրքական կինոպլատֆորմը ներկայացնել նաև իրենց մոտ:

Ապրիլի 17-ին Անադոլու Քյուլթուր մշակութային կենտրոնում հայ-թուրքական կինոպլատֆորմը ներկայացվել է ավելի լայն երկկողմ շրջանակներում, ներկա են եղել թուրք ռեժիսորներ, սցենարի հեղինակներ, պրոդյուսերներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կինոպլատֆորմի զարգացմանն ու նախագծերի իրականացմանն ուղղված առաջիկա քայլերը:

Նշված հանդիպում-քննարկումների ընթացքում մշակվել է աշխատանքային մի նախագիծ Հայ-թուրքական կինոպլատֆորմի հետագա զարգացման համար: Մասնավորապես որոշվել է առաջիկայում ամփոփել հայ-թուրքական լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի հայտագրումն ու սկսել դրանց զարգացումը: Նախապես տարածված հայտարարությամբ մինչև օրս թուրքական կողմը ստացել է շուրջ 30 հայտ, իսկ հայկականը` 12, ինչը փոքր թիվ չէ` հաշվի առնելով այն, որ Թուրքիայում տարեկան նկարահանվում է շուրջ 30 լիեմամետրաժ ֆիլմ, իսկ Հայաստանում` 2-3: Հայաստանում Հայ-թուրքական կինոպլատֆորմի համար հայտերի ընդունումը կշարունակվի մինչև մայիսի 15-ը, ինչից հետո յուրաքանչյուր կողմից կընտրվի 5-ական նախագիծ: Վերջիններիս հեղինակների համար հունիս-հուլիս ամիսներին կկազմակերպվի համատեղ workshop` մասնագիտական հմտությունները զարգացնելու, նախագիծը/սցենարը մշակելու և դրանք տարբեր միջազգային հիմնադրամներին ներկայացնելու համար:

Հայաստանում Հայ-թուրքական կինոպլատֆորմի շնորհանդեսի շրջանակներում ընտրված նախագծերը կներկայացվեն հուլիսի 14-16-ը կայանալիք «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումի ժամանակ:

Հայ-թուրքական կինոպլատֆորմի շրջանակներում նախատեսվում է ստեղծել նաև համատեղ կայք, որը յուրահատուկ վիրտուալ աշխատանքային դաշտ կդառնա 2 կողմերի կինոգործիչների, ծրագրով հետաքրքրվողների համար: 2009-ի նոյեմբերին կայանալիք Ստամբուլի վավերագրական կինոյի փառատոնն արդեն ցանկություն է հայտնել իր ծրագրում ցուցադրել նաև հայկական վավերագրական ֆիլմեր, իսկ գալիք տարի ապրիլի Ստամբուլի միջազգային կինոփառատոնը կներկայացնի նաև հայկական ֆիլմերի առանձին ծրագիր:

Ստամբուլում նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի «Ոսկե Ծիրան»-ի կինոդպրոցի առաջիկա դասընթացներից մեկը վարի որևէ թուրք կինոգործիչ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն անցկացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: