484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է օգտակար լինել տարածաշրջանի համար. ԵԱՀԿ ՄԽ
17:01
27 Ապրիլի 2009

ԱՄՆ-ի, Ֆրանիսայի և Ռուսաստանի իշխանությունները միշտ համարել են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը օգուտ կբերի տարածաշրջանին, հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան։

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես են եկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով։

«Երկու երկրների միջև համաձայնագիրը արտացոլում և արագացնում է ողջ տարածաշրջանի պոտենցիալ էներգիան և գոչծունեությունը»,- երկուշաբթի Երևանում հայտարարեց Բրայզան։

Միաժամանակ նա ավելացրեց, որ «այդ էներգիան» կնպաստի նաև ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը։

«Մենք կարծում ենք, որ երկու գործընթացներն էլ առաջ կընթանան զուգահեռ, միմյանցից առանձին, և այդ շարժման արագությունները տարբեր կլինեն։ Այդ մասին վկայում են այն զարգացումները, որոնց ականատեսներն են դառնում համանախագահները»,- ընդգծեց նա։

Իր հերթին ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն հայտարարեց, որ ֆրանսիական իշխանությունները նույնպես ողջունում են հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլը։

«Եթե հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը հաջողությամբ զարգանա, ապա դրական ներգործություն կունենա տարածաշրջանի բոլոր երկրների վրա։ Այն ամենն, ինչ ուղղված է տարածաշրջանի կայունության, անվտանգության և համագործակցության ուժեղացմանը, կարող է բացառապես դրականորեն ազդել տարածաշրջանի վրա»,-ասաց նա։

Պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության այն հարցին, թե ինչպե՞ս են  տվյալ համատեքստում դիտվում Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունները՝ Ֆասիեն նշեց, որ համանախագահներն իրավասու չեն մեկնաբանելու այն երկրների ներկայացուցիչների հայտարարությունները, որի հետ, ելնելով հարաբերությունների բնույթից, բանակցություններ չեն վարում։

Ավելի վաղ թուրքական կառավարության ղեկավարը հայտարարել էր, որ Հայաստանի հետ ունեցած սահմանն իր երկիրը չի բացի, մինչև չկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը ՍԾՏՀ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար Երևան կատարած այցի ընթացքում լրագրողներին հայտնել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը պետք է տեղի ունենա Ադրբեջանի և Հայաստանի՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ վարած բանակցություններին զուգահեռ:

«Ես ավելացնեմ, որ Թուրքիան այն երկրներից է, որոնք ընդգրկված են ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, և համանախագահական գործունեության ողջ ընթացքում մենք չենք նկատել Թուրքիայի աջակցության պակասը մեր աշխատանքում»,- ասաց Ֆասիեն։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար երեք նախապայման է առաջադրում՝ ղարաբաղյան հակամարտության լուծում Ադրբեջանի օգտին, Հայաստանի կողմից Թուրքիայի հետ գործող սահմանների ճանաչում և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։