484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
«Կովկաս 2008» միջազգային գիտաժողովը կանցկացվի Երևանում
16:36
27 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 28-29-ը Կովկասի ինստիտուտն անցկացնում է «Կովկաս 2008» միջազգային գիտաժողովը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնցին Կովկասի ինստիտուտից։

Գիտաժողովը կամփոփի 2008 թվականը Կովկասում: Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ, լրագրողներ և քաղաքական գործիչներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից և Եվրոպական երկրներից:

Կքննարկվեն  2008թ-ի Հյուսիսային և Հարավային Կովկասի քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացումները, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքականությունը Կովկասում 2008-ին, Կովկասի չճանաչված հանրապետությունները և էթնոքաղաքական հակամարտությունները, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը:

Զեկույցներով հանդես կգան Իսիկ համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկան, SETA հետազոտական կենտրոնի աշխատակից Բյուլենտ Արասը (Ստամբուլ),  ` Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսով (Բաքու, Ադրբեջան),  ` Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի տնօրեն Գիյա Նոդիյա (Թբիլիսի),  Freedom House կազմակերպության Եվրոպայի բաժնի տնօրեն Վլադիմիր Շկոլնիկովը (Բուդապեշտ), Great Game-ի գլխավոր խմբագիր Իվան Սաֆրանչուկը, ՌԳԱ Էթնոլոգիայի և անթրոպոլոգիայի ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Սերգեյ Արությունովը (Մոսկվա), Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյան (Երևան), Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը (Երևան),  Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը (Երևան):

Այս գիտաժողովը Building Capacity for Policy Debate in Armenia ծրագրի մի մասն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից 180 հազար եվրո գումարի չափով:

Գիտաժողովի հովանավորներն են Զարգացման և համագործակցության շվեյցարական հիմնադրամը և Հենրիխ Բյոլի հիմնադրամը:

Բացման խոսքով հանդես կգա դեսպան, Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։