486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահ Օբամայի հայտարարությունը քայլ էր առաջ. ՀՀ ԱԳՆ ղեկավար
16:24
27 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Օբամայի հայտարարությունը քայլ էր առաջ Միացյալ Նահանգների մյուս նախագահների կողմից այդ կապակցությամբ արված հայտարարությունների համեմատությամբ, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հայ ժողովրդին հղած ուղերձում դարձյալ չարտաբերեց «Ցեղասպանություն» բառը: Փոխարենը նախագահի շուրթերից հայերեն հնչեցին «Մեծ Եղեռն» բառերը, որոնք հասկանալի են աշխարհի ցանկացած կետում գտնվող յուրաքանչյուր հայի. հենց այդպես են Հայաստանում անվանում 1915-1923թթ.-ի Ցեղասպանությունը։   

«Այդ հայտարարության մեջ շատ ուժեղ դրույթներ կան: Նախագահ Օբաման ասաց, որ ինքը բազմիցս արտահայտվել է 1915թ. դեպքերի վերաբերյալ և ինքը չի փոխել իր կարծիքը»,- մեջբերեցին  Նալբանդյանի խոսքերը ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նրա խոսքերով, նախագահ Օբաման օգտագործեց «Մեծ Եղեռն» բառակապակցությունը, մենք ինքներս` հայերս, օգտագործում ենք թե «գենոցիդ», թե «Մեծ Եղեռն» հասկացողությունները:

«Քանի որ խոսում ենք Միացյալ Նահանգների նախագահի մասին, ես կցանկանայի նաև շեշտել այն կարևոր անձնական աջակցությունը, որը Միացյալ Նահանգների նախագահը ցուցաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- ընդգծեց Նալբանդյանը։

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ ապրիլի 6-ին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում Օբաման ասել է, որ չի փոխել իր անձնական մոտեցումը 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցում։ 

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Օբաման ասել է, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանությունը, որի զոհ է դարձել շուրջ 1,5 միլիոն մարդ, համարում է պատմական փաստ։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։