487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ն չի քննարկում Հայաստանի արմատական ընդդիմությանը միանալու հարցը
16:19
27 Ապրիլի 2009

Կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ն չի քննարկում Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած արմատական ընդդիմությանը միանալու հարցը, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքերով Դաշնակցության և Հայ ազգային կոնգրեսի միջև լրջագույն տարաձայնություններ կան այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների խնդիրները:

«Որպես ըննդիմադիր ուժ՝ մենք մտադիր ենք դառնալ գործող իշխանության այլընտրանքը, որն առաջարկում է սեփական ծրագրերն ու բոլոր հարցերի սեփական լուծումները, ինչպես նաև մտադիր ենք քաղաքակիրթ երկխոսություն հաստատել իշխանությունների և ընդդիմության միջև»,- հայտնեց Ռուստամյանը:

Նա նաև ավելացրեց, որ ընդդիմության դերում Դաշնակցությունը կջանա հավասարակշռություն հաստատել քաղաքական հարթակում:

ՀՅԴ-ն հայտարարել է իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: Կուսակցությունը հրաժարվել է օրենսդիր իշխանության բոլոր նախարարական պորտֆելներից ու պաշտոններից` ներառյալ փոխխոսնակի և խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների, ինչպես նաև տարածքային կառավարման ոլորտի պաշտոնները։  

Ըստ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, կոալիցիայից դուրս գալու հիմնական պատճառը տարակարծությունն է արտաքին քաղաքական ուղու վերաբերյալ:

ՀՅԴ-ն բացասաբար էր արձագանքել Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունների, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտւ հայյտարարությամբ, որում ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով։

Քաղաքական կոալիցիա ստեղծելու մասին հուշագիրը ստորագրվել է 2008թ. մարտի 21-ին։ Նոր իշխող կոալիցիայի մեջ մտնում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր ր» ՀՅԴ կուսակցությունները։

ՀՅԴ-ն երեք նախարարական պորտֆել ուներ կառավարությունում՝ գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև գիտության ու կրթության նախարարությունները։ Փոխխոսնակի պաշտոնը ևս զբաղեցնում էր ՀՅԴ ներկայացուցիչը։ Կուսակցության ներկայացուցիչները գլխավորում էին արտաքին հարաբերությունների, պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական խորհրդարանական հանձնաժողովները։ -0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։