478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է Հարավային Կովկասի երկրների ռուս հայրենակիցների կազմակերպությունների երրորդ տարածաշրջանային համաժողովը
14:55
27 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Երևանում բացվել է Հարավային Կովկասի երկրների ռուս հայրենակիցների կազմակերպությունների երրորդ տարածաշրջանային համաժողովը։ 

Համաժողովի բացմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, ԱՊՀ գործերով Դաշնության խորհրդի կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Լիտյուշկինը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների ու կրոնի վարչության պետ Վարդան Ասծատրյանը։

Համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դրա աշխատանքը կնպաստի ռուսական համայնքների ակտիվ մասնակցությանը տարածաշրջանի պետությունների հասարակական-քաղաքական ու տնտեսական կյանքին, Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը։

Ընդգծվել է նաև, որ Հայաստանում պայմաններ են ստեղծված բոլոր ազգությունների, այդ թվում և ռուսական սփյուռքի հարմարավետ կյանքի համար։ 

Համաժողովին մասնակցում են պատվիրակություններ Հայաստանից, Վրաստանից, Աբխազիայից և Հարավային Օսեթիայից։ Համաժողովի օրակարգի հիմնական թեմաները ռուս հայրենակիցների կյանքի արդիական խնդիրներն ու Հարավային Կովկասում հայրենակցական միությունների գործունեությունը կլինի, ինչպես նաև ռուսաց լեզվի վիճակը տարածաշրջանի երկրներում։   

Համաժողովը կընթանա մինչև ապրիլի 28-ը, դրա արդյունքների հիման վրա ծրագրվում է բանաձևեր ընդունել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: