483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան նահանջել է սկզբունքային դիրքերից հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում իր. փորձագետ
14:49
27 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան նահանջել է սկզբունքային դիրքերից հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում իր, կարծում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես են եկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով։

«Թուրքիան հրաժարվել է իր դիվանագիտության անկյունաքարից՝ նախապայմաններից Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հարցում։ Բացի այդ Արևմուտքը, մասնավորապես ի դեմս ԱՄՆ-ի, հստակ սատարել է Հայաստանի դիրքորոշումը՝ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու հարցում»,- ասաց Սաֆրաստյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նրա խոսքերով՝ թուրքական քաղաքական վերնախավում Հայաստանի հետ հարաբերությունների հարցերում երկու հոսանք է ձևավորվել, որից առաջինը ներկայացնում է վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Փորձագետի խոսքերով՝ Էրդողանն օգտագործում է հռետորական հնարքներ, մասնավորապես՝ հանդես գալով Հայաստանի, ինչպես նաև ԱՄՆ և ԱՄՆ նախագահի դատապարտմամբ՝ այսպես կոչված հայամետ քաղաքականության համար, ինչպես նաև հայտարարելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև հավերժական եղբայրության մասին։   

Երկրորդ ուղղությունը, Սաֆրաստյանի կարծիքով, ներկայացնում են Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն ու թուրքական ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը, որոնք Հայաստանի հետ հարաբերություններում իրատեսական քաղաքականության կողմանակիցներ են։

«Կարելի է ասել, որ թուրքական վերնախավում իրատեսական քաղաքակությունը հաղթել է ամբոխավարությանը»,- ասաց փորձագետը։

Նա ընդգծեց, որ ստեղծված նոր իրողությունների կապակցությամբ թուրքական իշխանական կառույցներում հնարավոր են որոշ փոփոխություններ։ «Մասնավորապես, խոսքը ԱԳՆ ղեկավարի պաշտոնում քաղաքագետ Ահմեդ Դավութօղլու նշանակման մասին է, որն առաջ է քաշել «հարևանների հետ զրո խնդիրներ» սկզբունքը»,- ասաց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ Թուրքիան ստիպված է հաշտվել տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողությունների հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։