486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՅԴ-ն դուրս է գալիս ՀՀ իշխող կոալիացիայի կազմից. ՀՀԿ պատգամավոր
12:29
27 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՅ Դաշնակցությունը երկուշաբթի կհայտարարի Հայաստանի իշխող կոալիցիայից իր դուրս գալու մասին, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։  

Ապրիլի 23-ին Դաշնակցությունը հայտարարել էր, որ կքննարկի իշխող կոալիցիային իր մասնակցության նպատակահարմարության հարցը՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների հետ:

ՀՅԴ-ն բացասաբար էր արձագանքել Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունների, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտւ հայյտարարությամբ, որում ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով։

Աշոտյանի կարծիքով՝ ՀՀ և Թուրքիայի ԱԳՆ-ների համաձայնագրի ստորագրումը ՀՅԴ-ի համար միայն առիթ էր կոալիցիայից դուրս գալու համար, իսկ հիմնական դրդապատճառը մինչև հաջորդ նախագահական ընտրությունները իշխանամետ կուսակցության կերպարից ազատվելու ձգտումն է, ժողովրդին ներկայանալու համար ոչ թե որպես իշխանամետ, այլ ընդդիմադիր կուսակցություն։

«Դաշնակցությունն իր որոշումը պատճառաբանում է ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությամբ, բայց իրականում արտաքին քաղաքականության վեկտորի ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են բազմավեկտոր կամպլեմենտար քաղաքականության մասին»,- հայտարարեց պատգամավորը։

Քաղաքական կոալիցիա ստեղծելու մասին հուշագիրը ստորագրվել է 2008թ. մարտի 21-ին։ Նոր իշխող կոալիցիայի մեջ մտնում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր ր» ՀՅԴ կուսակցությունները։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։