478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը չի խանգարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին. ՀՀ նախագահ
11:21
27 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը չի խանգարում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, շաբաթ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։

Նրա խոսքերով՝ այժմ շատ են խոսում այն մասին, որ համատեղ հայտարարության հրապարակումը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին կարող է խոչընդոտել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

«Կարծում եմ, որ այդպես չէ: Ընդհակառակը: Բոլոր այն մարդիկ, ովքեր հետևել են միջազգային լրահոսին, պետք է համոզվեին հակառակում: Ցեղասպանության թեման այս անգամ դարձավ շատ ավելի ինտենսիվ լուսաբանման առարկա, քան երբևէ նախկինում: Աշխարհի առաջատար բոլոր լրատվամիջոցներն իրենց նորությունները սկսում էին այս թեմայով, ընդ որում, ընդգծում էին, որ, այո, եղել է Ցեղասպանություն, ընդգծում էին, որ Հայաստանի Հանրապետության նախագահը բազմիցս կրկնել է, որ հարաբերություններ հաստատելը չի նշանակում հրաժարվել Ցեղասպանությունից կամ կասկածի տակ առնել այն»,- երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը մեջբերում է Սարգսյանի խոսքերը:

«Թուրքերի հետ հարաբերությունների հաստատումը չի խոչընդոտում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Ցեղասպանության միջազգային ճանաչումը ցեղասպանությունների կանխման միակ ելքն է»,- ասաց նախագահը՝ ավելցնելով, որ տեղեկատվական հոսքի նման ծավալը, թերևս, համադրելի է միայն Նախագահ Գյուլի Երևան այցի համատեքստում Հայոց Ցեղասպանության թեմայի միջազգային լուսաբանման հետ:

«Այն, որ հայտարարությունն արվեց ապրիլի 24-ի նախաշեմին, վկայեց, որ Թուրքիան էլ ընդունում է այդ օրվա խորհուրդն ու նշանակությունը»,- ընդգծեց երկրի ղեկավարը:

Նրա խոսքերով՝ հայտարարության համաստորագրումը Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության կողմից, և ԱՄՆ պետքարտուղարության համապատասխան հայտարարությունն ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահի ավելի ուշ` նույն օրն ինձ ուղղված հեռախոսազանգը հաստատեցին միջազգային հանրության և հատկապես` Շվեյցարիայի ու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը հետևողականորեն աջակցել այս գործընթացին ու որոշ առումով հանդիսանալ ձեռք բերված համաձայնությունների երաշխավորը:

«Պատմական փաստերի, մեր ազգային նպատակների և հիմնախնդիրների պատճառահետևանքային կապերի վերաբերյալ մեր մոտեցումները չեն փոխվել, դրանք չեն կարող փոխվել: Պարզապես պետք է գիտակցենք, որ ճանապարհ անցնելու համար հարկավոր է քայլ անել. ոչ ոք չի պնդում, թե դա հեշտ է կամ հեշտ է լինելու, բայց պետք է պատրաստ լինենք շարժվելու ճիշտ ճանապարհով և պաշտպանելու մեր շահերը»,- ընդգծեց նախագահը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: