481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը վստահ է, որ հայ ժողովուրդը հավանություն կտա Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացին
10:33
27 Ապրիլի 2009

Շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանը երկրի ազգային անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման բանակցությունների գործընթացը՝ վստահություն հայտնելով, որ այն կստանա հայ ժողովրդի աջակցությունը։

Ինչպես հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, Սարգսյանն ընդգծել է, որ ապրիլի 22-ի լույս 23 գիշերը Շվեյցարիայի, Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարությունը ջանքերի արձանագրումն է` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը։

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես են եկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ սահմանվել է ճանապարհային քարտեզ»:

«Ես վստահ եմ, որ մենք տեսանելի ապագայում մեր հանրությանը կներկայացնենք նաև այն փաստաթուղթը, որի շուրջ մենք բանակցում ենք և վստահ եմ, որ կստանանք մեր ժողովրդի, մեր հասարակության հավանությունն այդ դրույթներին»,- ասել է պետության ղեկավարը:

«Մեր մոտեցումը հստակ է և պարզ` 21-րդ դարում Եվրոպայում չեն կարող լինել փակ սահմաններ: Արդյունավետ պետություն լինելու համար մենք պետք է բազմազանեցնենք մեր տրանսպորտային միջանցքները, էներգետիկ աղբյուրները, տնտեսական կապերի աշխարհագրությունը»,- ընդգծել է նախագահը:

Նրա խոսքերով՝ վերջերս շատ են շահարկում, թե իբր հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են հայ-ադրբեջանական հարաբերություններով կամ Ղարաբաղի խնդրում զիջումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման է:

«Մեկ անգամ ևս կրկնում եմ. թուրքերի հետ մեր հարաբերություններում երբեք Ադրբեջանի թեման չի շոշափվել, երբեք Լեռնային Ղարաբաղի թեման չի շոշափվել: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է, և շատ հնարավոր է` դրական ազդեցություն ունենա ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա, բայց պայման լինել չի կարող»,- ասել է երկրի ղեկավարը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: