484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը կարծում է, որ ժամանակն է արագացնել Ղարաբաղի հարցի շուրջ ընթացող բանակցային գործընթացը
17:06
24 Ապրիլի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ ժամանակն է արագացնել Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացն ու որոշումների հանգել, հայտարարել է ՀՀ նախագահը Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։  

«Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ-ն՝ համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի օգնությամբ։ Պաշտոնս ստանձնելու պահից ես երեք հանդիպում եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և կարծում եմ, որ այս մեկ տարին բավականաչափ ժամանակ է, որպեսզի մենք հասկանայինք իրար, հստակեցնեինք յուրաքանչյուրիս դիրքորոշումներն ու կարծիք կազմեինք»,- ասաց Սարգսյանը։
 
Նրա խոսքերով, առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, և եթե այս հարցը լուծվի, ապա մյուս բոլոր հարցերը հեշտությամբ կարելի է լուծել։

«Ես ուրախ եմ, որ վերջին ժամանակներում Ադրբեջանի ղեկավարությունը սկսել է խոսել խնդրի կարգավորման մասին բոլոր միջազգային սկզբունքներին համապատասխան։ Օրերս Ադրբեջանի նախագահը, հանդիպելով ՌԴ նախագահի և ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, հաստատել է, որ այո, խնդիրը պետք է լուծել միջազգային սկզբունքներին համահունչ»,- ասաց ՀՀ նախագահը։     

Ընդ որում նա հիշեցրեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը երկար տարիներ խոսում էր, որ ԼՂՀ խնդիրը կարող է լուծվել կամ ռազմական ճանապարհով, կամ միայն տարածքային ամբողջականության շրջանակներում։  

«Եվ ես, շատ հանգամանքներում, սկսում եմ մտածել ոչ միայն երկակի, այլև եռակի չափորոշիչների գոյության մասին։ ՄԱԿ-ի 192 անդամ-պետություններից 40-ն այդ կազմակերպության անդամ են դարձել վերջին 20 տարվա ընթացքում։ Ինչպե՞ս կարելի է նման հանգամանքներում խոսել սահմանների անխախտության մասին։ Իհարկե, ես պետությունների տարածքային ամբողջականության կողմնակիցն եմ, և չեմ էլ կարող չլինել, բայց մենք երբեք չենք ունեցել տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ. այստեղ խնդիրը խեղաթյուրվում է, և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը ներկայացվում է որպես Հայաստանի կողմից Ադրբեջանին առաջադրվող տարածքային պահանջ, ինչն իհարկե, այդպես չէ»,- ասաց նա։

Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ է մտել 1921-ին,  Կովկասյան Հեղկոմի կենտկոմի բյուրոյի կողմից, որը որևէ իրավասություն և իրավունք չուներ փոփոխելու այն ժամանակ դեռևս իրավաբանորեն անկախ Հայաստանի և Ադրբեջանի սահմանները։1991-ին Լեռնային-Ղարաբղը դուրս եկավ Ադրբեջանի կազմից, կատարելով ԽՍՀՄ 1990-ի ապրիլի 3-ին ընդունված «ԽՍՀՄ կազմից միության անդամ հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգավորման մասին» օրենքի բոլոր պահանջները։ Այդ օրենքի համաձայն, ինքնավար հանրապետությունները և ինքնավար միավորումները պահպանում էին ԽՍՀՄ կազմում մնալու կամ նրա կազմից դուրս գալու մասին ինքնուրույն որոշում կայացնելու, ինչպես նաև սեփական պետաիրավական կարգավիճակի մասին խնդրի առաջադրման իրավունքը։Եվ երբ ադրբեջանցիներն այսօր խոսում են «Օկուպացիայի» մասին, նրանք, մեղմ ասած, մոռանում են, թե դեպքերն ինչպես զարգացել։ Ադրբեջանին զուգահեռ, 1991թ.-ին ԼՂՀ անկախություն ձեռք բերեց, որից հետո Ադրբեջանը ագրեսիայի դիմեց, և ռազմական գործողությունների արդյունքում մենք հիմա ունենք այն վիճակն, ինչ որ կա։

Հայկական պետության ղեկավարը համաձայնեց, որ այսօր ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը վերահսկում են նաև տարածքներ, որոնք նախկինում ԼՂՀ ինքնավար մարզի կազմում չեն եղել։

«Բայց մենք պետք է հիշենք, որ այդ տարածքները ԼՂՀ ժողովուրդը կոչում է անվտանգության գոտի, և եթե զինադադար կնքելուց 15 տարի է անցել, դա չի նշանակում, որ պատճառահետևանքային կապը խաթարվել է. այդ տարածքներից ամեն օր հազարավոր արկեր էին նետվում ԼՂՀ խաղաղ բնակչության վրա։ Ուրեմն, հիմա ինչ է, մեղադրե՞նք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, հայ ժողովրդին այն բանում, որ նրանք կարողացան կյանքի գնով, սեփական արյան գնով պաշտպանել իրենց կյանքի իրավունքը, և դա անվանենք օկուպացիայի արդյունք։ Դա ճիշտ չէ»,- նշեց Սարգսյանը։

Նա կրկնեց, որ Ադրբեջանի նախագահը օրերս, խոսելով միջազգային իրավունքի սկզբունքների մասին, ասել է նաև այն մասին, որ ԼՂՀ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ բանաձևերի համաձայն։

«Անկասկած, այդպես էլ պետք է լինի։ Ինչպես մենք բոլորս գիտենք, ԵԱՀԿ արտգործնախարարների վերջին վեհաժողովի ժամանակ, որը կայացավ անցյալ տարվա վերջին Հելսինկիում, որպես խնդրի լուծման սկզբունք առանձնացվել է երեք սկզբունք. Տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման։ Եվ այն սկզբունքները, որոնք այսօր բանակցությունների հիմքում են և առաջարկվել են մեզ ՄԽ համանախագահների կողմից, ելնում են հենց այդ երեք սկզբունքից»,- ասաց Սարգսյանը։  

Այս առնչությամբ նախագահը նշեց, որ կողմերը բավականին առաջ են շարժվել և այստեղ ևս իրավիճակը էապես փոփոխելու հնարավորություն կա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։