486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Թուրքիայի համատեղ հայտարարությունն անսպասելի էր ՀՅԴ -ի համար
15:26
24 Ապրիլի 2009

Հայաստանի և Թուրքիայի համատեղ հայտարարությունն անսպասելի էր ՀՅԴ-ի համար, որը կոալիցիայի անդամ է, ասաց Հայաստանում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը։

Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը ապրիլի 23-ի գիշերը հայտարարել են «ճանապարհային քարտեզի» հաստատման վերաբերյալ՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում:

«Այն, որ հայտարարությունն արվել է ապրիլի 23-ին, մեզ համար, իսկապես, անսպասելի էր։ Նման հարցերը պետք է նախօրոք քննարկվեն՝ հատկապես հաշվի առնելով այն, որ այդ հարցը կոալիցիայի անդամներից մեկի համար սկզբունքային նշանակություն ունի։ Մեզ հետ այդ հարցը չի քննարկվել, այդ պատճառով մեզ համար շատ կարևոր է մեկնաբանություններ ստանալ այդ հարցի առնչությամբ», - ուրբաթ լրագրողներին ասաց Ռուստամյանը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո։

Միաժամանակ նա կարծում է, որ կոալիցիայի այլ անդամները ևս պետք է տեղյակ լինեն տեղի ունեցածի վերաբերյալ, քանի որ այդ հարցը վերաբերում է պետական և ազգային շահերին։

Այս կապակցությամբ Ռուստամյանը նշեց, որ իր հայտարարության մեջ Դաշնակցությունը դատապարտել է Հայաստանի և Թուրքիանի համատեղ հայտարարությունը։

«Մենք կարծում ենք, որ դա համահունչ չէ այն նպատակների և ուղղվածությունների հետ, որոնցով մենք ղեկավարվում էինք մինչ օրս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում», - ընդգծեց նա։

Նախօրեին Դաշնակությունը նաև հանդես է եկել հայտարարությամբ, թե կքննարկի Հայաստանի իշխող կոալիցիայի կազմում իր մասնակցության նպատակահարմարությունը՝ հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցած վերջին գործընթացների կապակցությամբ։

Այս համատեքստում Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցության հայտարարության մեջ չեն նշվում կոալիցիայից դուրս գալու կոնկրետ ժամկետները, քանի որ որոշում ընդունելու համար անհրաժեշտ է քննարկել իրավիճակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

«Վերջիվերջո խոսքն արտաքին քաղաքականության ուղղվածության հնարավոր փոփոխության մասին է, իսկ նախագահը գլխավորում է ողջ գործընթացն ու պատասխանատու է արտաքին քաղաքականության համար», - պարզաբանեց նա։

Դաշնակցության հայտարարության մեջ ընդգծվում է, որ կուսակցության համար բացարձակապես անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը պետության ինքնիշխան և կենսունակ լինելիության և սերունդների՝ ազգային-պետական իրավունքների հաշվին։

Միաժամանակ Ռուստամյանն ավելացրեց, որ նախագահի հետ քննարկումները կանցացվեն ամենամոտ ժամանակներում։

Խոսելով կոալիցիայից դուրս գալու հնարավորության մասին՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչն ընդգծեց, որ «դա այն հարցը չէ, որը կարելի է քննարկել հեշտությամբ, անհրաժեշտ է վերջնական որոշում ընդունել խորը քննարկումներից հետո»։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993թվից։

Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, մասնավորապես, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում, երբ սրի էր հանվել շուրջ մեկուկես միլիոն հայ։ Բացի այդ, Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում զբաղեցնում է ադրբեջանամետ դիրքորոշում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: