478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչը վտանգավոր է համարում Հայաստանի և Թուրքիայի համատեղ հայտարարությունը
13:49
24 Ապրիլի 2009

Հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի համատեղ հայտարարությունը վտանգավոր է ոչ իր բովանդակությամբ, այլ հաշվի առնելով այն համատեքստը, որում այն արվել է, հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը ապրիլի 23-ի գիշերը հայտարարել են «ճանապարհային քարտեզի» հաստատման վերաբերյալ՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում:

«Դա, առաջին հերթին, վերաբերում է այն հայտարարություններին, որոնք հնչեցնում է Թուրքիան ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև այն հայտարարություններին, որոնք ի հավելում արվել էին Ադրբեջանից։ Դրանք բոլորն իրենց բնույթով հակահայկական հայտարարություններ էին», - ասաց Ռուստամյանը ուրբաթ լրագրողներին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո։

Թուրքական կառավարության ղեկավար Էրդողանը ապրիլի 20-ին հայտարարել է, որ իր երկիրը չի բացի սահմանները հարևան Հայաստանի հետ մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանն իր հերթին անցյալ շաբաթ Երևանում տեղեկացրել էր, որ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է իրականացվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև  բանակցություններին զուգահեռ։

Ռուստամյանի խոսքերով, այս ամենին ավելացավ նաև այն, որ այդ հայտարարությունն անելու օրն ամենաանհաջող կերպով ընտրվեց, «քանի որ այդ մեծ ողբերգության հիշատակի օրվա նախօրեին նման հայտարարություն անելն ինքնին նշանակում է զուգահեռներ անցկացնել այն խնդիրների հետ, որոնց Թուրքիան ցանկանում է հասնել»։

Ռուստամյանը նաև նշեց, որ «Թուրքիան, ըստ էության, միշտ փորձում է որպես Հայաստանի հետ հարաբերությունների հնարավոր հաստատման նախապայման դադարեցնել և խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը»։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը:

«Այս հայտարարության միջոցով մենք Թուրքիային հնարավորություն ենք տալիս մեր միջոցով պայքարել մեր դեմ։ Եվ այս համատեքստում հայտարարություն անելու օրը չափազանց սխալ էր», - եզրափակեց Ռուստամյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993թվից։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, մասնավորապես, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում: Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։