485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունների «ճանապարհային քարտեզը» կարող է հրապարակվել մայիսին. ԶԼՄ
12:28
24 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման «ճանապարհային քարտեզի» մանրամասները, որի մշակման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել չորեքշաբթի Շվեյցարիայում, հայտնի են դարձել թուրքական ԶԼՄ-ներին։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Սաբահ» թերթին, Շվեյցարիայում ընդունված որոշումները կարող են հրապարակվել մայիսին։ «Գործընթացն արդեն սկսված է։ Երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացման համար կստեղծվեն բարձր և ցածր մակարդակի հանձնաժողովներ», - տեղեկացրել է հրատարակությանը Թուրքական ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացել է անհայտ մնալ։

Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտն ապրիլի 23-ի գիշերը հայտարարել են «ճանապարհային քարտեզի» հաստատման վերաբերյալ՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում, որն արդեն երկու տարի ընթանում է Շվեյցարիայի միջնորդությամբ:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993թվից։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, մասնավորապես, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում: Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների:

«Սաբահի» տեղեկատվության համաձայն՝ Շվեյցարիայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հինգ կետերի շուրջ։

Մասնավորապես, իբրև թե որոշում է ընդունվել, որ Հայաստանը կճանաչի 1921 թ.-ին Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև ստորագրված Կարսի պայմանագիրը, և այն այլևս քննարկման առարկա չի լինի։

Հայոց ցեղասպանության խնդրի քննարկման նպատակով, իբրև թե, կստեղծվի երկու երկրների պատմաբանների հանձնաժողով, որին կարող են միանալ երրորդ երկրները։ Պայմանավորվածությունները նաև նախատեսում են երկու երկրների միջև սահմանի բացում ու փոխադարձ առևտրի հաստատման վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստում։

«Ճանապարհային քարտեզի» համաձայն՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված աշխատանքների շրջանակներում սկզբնական փուլում երկու երկրները փոխադարձ հիմունքներով կհավատարմագրեն իրենց դեսպաններին Թբիլիսիում, իսկ այնուհետև դեսպանատներ կբացեն Անկարայում և Երևանում։

«Ճանապարհային քարտեզի» իրագործման հետ կապված օրենսդրական ակտերը կներկայացվեն Թուրքիայի խորհրդարանի հաստատմանը։

«Սաբահի» տեղեկատվության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը արտացոլված չէ Շվեյցարիայում ընդունված պայմանավորվածություններում։ Միաժամանակ, ինչպես նշվում է, «ճանապարհային քարտեզը» դե-ֆակտո կապված է այդ բազմամյա հարցի հետ։

Թուրքական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը մոտ օրերս կարող է մեկնել Բաքու՝ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հարցում Անկարայի պաշտոնական դիրքորոշումը Ադրբեջանի ղեկավարությանը ներկայացնելու համար։

Ավելի վաղ Թուրքական կառավարության ղեկավարը հայտարարում էր, որ իր երկիրը չի բացի սահմանները հարևան Հայաստանի հետ մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանն իր հերթին անցյալ շաբաթ Երևանում (որտեղ մասնակցել է ՍԾՏՀ ԱԳ նախարարների հանդիպմանը) տեղեկացրել էր, որ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է իրականացվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև  բանակցություններին զուգահեռ։

Դիտորդները, մեկնաբանելով «Սաբահի» հրապարակումը, ուշադրություն են դարձնում այն փաստին, որ «ճանապարհային քարտեզի» մանրամասները հրապարակվում են Հայոց ցեղասպանութայն հիշատակի միջազգային օրը։ Թուրքիայի արտգործնախարարությունը դեռևս չի մեկնաբանել թերթի տեղեկատվությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։