487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը պատմական արդարության վերականգնման խնդիր է. նախագահ Սարգսյան
10:57
24 Ապրիլի 2009

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը պատմական արդարության վերականգնման խնդիր է, ասվում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում։

«Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն ոչ  ժողովուրդների հիշողության մեջ, ոչ էլ պատմության դատարանի առաջ։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերականգնման խնդիր է», - ասվում է ուղերձում։

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առջև: 94 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում պետականորեն ծրագրվեց ու իրականացվեց Հայոց ցեղասպանությունը: Մեր ժողովրդի մի հսկայական հատվածը սառնասրտորեն ոչնչացվեց: Եվ այսօր Մեծ եղեռնը վերապրածների, նրանց ժառանգների ու ողջ հայության համար ցեղասպանությունը ոչ միայն անցյալի իրողություն է, այլև ներկայի ու ճակատագրի անքակտելի մաս», - ընդգծել է նախագահը։

Նրա խոսքերով՝ հայ ժողովուրդը միայնակ չէ ցեղասպանության հանցագործության դատապարտման հարցում։ «Հիշատակի այս պահին մեր անկեղծ շնորհակալությունն ենք հղում այն պետություններին, կազմակերպություններին ու անհատներին, ովքեր զորակցում են մեզ մարդկության դեմ ուղղված ոճիրների դատապարտման ու կանխման գործում: Աջակցություն ենք հայտնում պատմական ճշմարտության համար պայքարող այն թուրք մտավորականներին, ովքեր կիսում են մեր ցավը: Մենք բազմիցս նշել ենք, որ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ուղղված չէ թուրք ժողովրդի դեմ և Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը մեր երկկողմ հարաբերությունների հաստատման նախապայման չէ», - ընդգծել է ՀՀ նախագահը։

ՀՀ նախագահը նաև ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության դասերը ժամանակին ուսանելի չեղան։ Նա նաև նշել է, որ անցած տասնամյակների ընթացքում մշակվել են ժխտողականության ու ցեղասպանության ուրացման դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ։

«Ժխտել ցեղասպանությունը` նշանակում է մոռացության մատնել մարդկության դեմ ուղղված հանցանքն ու ճանապարհ բացել նմանօրինակ նոր ոճիրների համար: Այսօր, երբ աշխարհն ականատեսն է մարդատյացության, ազգայնամոլության ու անհանդուրժողականության նոր դրսևորումների, առավել քան կարևորվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություններին ողջ մարդկության միասնական ու հստակ արձագանքը: Եվ ես` որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, ցանկանում եմ, որ այլևս ոչ մի ժողովուրդ չապրի նման ողբերգություն», - ասվում է ուղերձում։

ՀՀ նախագահի խոսքերով՝ մեր անմեղ զոհերից յուրաքանչյուրն ունի իր անունը, ընտանիքն ու պատմությունը, իսկ հանցագործությունն էլ` իր հստակ պատասխանատուներին` նախապատրաստողներից մինչև իրականացնողներ։

«Դեռևս պատմված չեն այդ ողբերգության բյուրավոր պատմություններ: Չնայած կատարված հսկայական աշխատանքին՝ աշխարհին պիտի ներկայացվեն Հայոց ցեղասպանության բազմաթիվ վավերագրերը, վկայություններն ու փաստական իրողությունները», - ասել է նախագահը։

«Հայոց բազմադարյա պատմությունը լի է հերոսական, ու նաև կորուստների և արարման էջերով: Այժմ, երբ կերտում ենք մեր նորօրյա պետականության, մեր երիտասարդ ազատության նոր կենսագրությունը, դրանով իսկ փաստում ենք, որ կարող ենք ինքներս մեր ժողովրդի անվտանգության երաշխավորը լինել ու բացառել նման հանցագործությունների կրկնություն», - ընդգծել է ՀՀ նախագահը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։