478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+29
Եղանակը Երևանում
Հայ
Սոլանան ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված «ճանապարհային քարտեզը»
10:42
24 Ապրիլի 2009

Եվրամիության միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցայի գործընթացի շրջանակների սահմանումը՝ համարելով դա «շատ լավ լուր Եվրոպայի համար ընդհանրապես»։

Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը ապրիլի 23-ի գիշերը հայտարարել են «ճանապարհային քարտեզի» հաստատման վերաբերյալ՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում:

«Ես կոչ են անում երկու կողմերին առաջ շարժվել համաձայնեցված շրջանակներում և «ճանապարհային քարտեզի» (բանակցային գործընթացի) միջոցով և մոտ ժամանակներս կարգավորել հարաբերությունները», - ասվում է հինգշաբթի «ՌԻԱ Նովոստի» ստացված Սոլանայի հայտարարության մեջ։ ԵՄ-ն իր կողմից կցուցաբերի անհրաժեշտ աջակցությունը, ասվում է փաստաթղթում։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993թվից։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, մասնավորապես, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում: Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների:

Վերջերս հայ-թուրքական կապերը պաշտոնական մակարդակում ակտիվացել են։ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը համատեղ դիտելու համար։

Այնտեղ էլ տեղի է ունեցավ երկու հարևան պետությունների ղեկավարների հանդիպումը, ինչը Թուրքիայում «պատմական իրադարձություն» համարեցին։ Այդ այցը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումն ու լայնորեն լուսաբանվեց համաշխարհային մամուլում։

ՀՀ նախագահը պատասխան այցով կմեկնի Ստամբուլ 2009 թ.-ի հոկտեմբերին։ Երևանում և Անկարայում կարծում են, որ այդ այցը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացմանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:
13:28
11 Սեպտեմբերի 2017
ԱԺ–ն քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը
ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը։