480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Իշխող Հանրապետական կուսակցությունը անթույլատրելի է համարում 21-րդ դարում պետությունների միջև փակ սահմանների առկայությունը
18:43
23 Ապրիլի 2009

Իշխող Հանրապետական կուսակցությունը անթույլատրելի է համարում 21-րդ դարում պետությունների միջև փակ սահմանների առկայությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարությունը։

Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես են եկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով։

Նրա խոսքերով՝ հարաբերությունների նորմալացման գործընթացը վաղուց է սկսվել, երբ դեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2008 թ.-ին Մոսկվայում հայտարարեց այն մասին, որ հայկական կողմն առանց նախապայմանների երկկողմ հարաբերություններ հաստատելու կողմնակիցն է և իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլին հրավիրեց Երևան՝ սեպտեմբերի 6-ին երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը դիտելու։ «Սրան հաջորդեցին որոշակի գործընթացներ, մասնավորապես, Դավոսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի հանդիպումը բարձր մակարդակով»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը։

Նրա խոսքերով՝ նախօրեին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները հայտարարեցին, որ սկսել դիվանագիտական հարաբերությունների նորմալացման գործընթացը։

«ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնում է Հայաստանի պետական պաշտոնական դիրքորոշումը, իսկ երկրի պաշտոնական դիրքորոշումը համընկնում է ՀՀԿ պաշտոնական դիրքորոշման հետ, այսինքն նախատեսում է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ 21-րդ դարում երկու պետությունների միջև արհեստական պատնեշներ չպետք է լինեն։ Եվ այս մոտեցումը լիովին տեղավորվում է նախագահ Սարգսյանի գործունեության տրամաբանության մեջ»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ն ու նախագահ Սարգսյանը դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու առանց նախապայմանների սահմանների բացման կողմնակիցն են։ Շարմազանովն ավելացրեց, որ անգամ դեկլարատիվ բնույթ կրող հայտարարությունը գործընթացն ավելի շոշափելի է դարձնում։   

«Մենք պետք է սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Կարևորն այն է, որ երկու պետությունները կարծում են, որ դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատել։ Ինձ լավատեսություն է ներշնչում նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարություններն այն մասին, որ հարաբերություններ հաստատելու լավագույն տարբերակը առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է»,- նշեց Շարմազանովը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։