481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2008 թ.-ին հարստացել է եզակի նյութերով. տնօրեն
18:23
23 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2008 թ.-ին հարստացել է եզակի նյութերով, այդ թվում հին գրքերով, փաստաթղթերով, լուսանկարներով ու ձեռագրերով, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը։

«2008 թ.-ին մենք աննախադեպ արդյունքների ենք հասել։ Նվիրատվությունների, ուրիշ թանգարանների հետ փոխանակումների և սեփական ձեռքբերումների շնորհիվ թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրվել է հարյուրավոր եզակի հրատարակություններով, որոնց մեծ մասը սկզբնաղբյուր են»,- նշեց Դեմոյանը։

Նրա խոսքերով՝ հայտնաբերվել ու թվայնացվել է Սիրիայում կոտորածից փրկված հայ փախստականներին օգնություն ցույց տալու դրվագներով բնօրինակ լուսանկարների շուրջ 250 հազվադեպ նեգատիվներ։ Նա նաև հայտարարեց, որ լուսանկարները ժամանակավորապես կտեղադրվեն թանգարանի հիմնական ցուցադրությունում։  

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ թանգարան-ինստիտուտի գրադարանը համալրվել է շուրջ 100 արժեքավոր ու եզակի գրքերով, որոնք կարևոր նշանակություն ունեն Ցեղասպանության ուսումնասիրման գործում»,- ընդգծեց Դեմոյանը։

Նրա խոսքերով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում թանգարանի կայքի բովանդակությունն ընդլայնելու ուղղությամբ, մասնավորապես, բացի հայերեն, անգլերեն և թուրքերեն տարբերակներից մինչև տարեվերջ կթողարկվեն ռուսալեզու և ֆրանսալեզու տարբերակներ։ 

«Էլեկտրոնային հաղորդակցության ակտիվ օգտագործման շնորհիվ կապեր են հաստատվել արտասահմանյան գիտական կենտրոնների, հետազոտողների, ինչպես նաև շատ կրթական հաստատությունների հետ, որոնք մեզ հետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնում»,- հավելեց Դեմոյանը։  

Նա նաև հետաքրքիր դինամիկա նշեց թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելության առումով։  

«Սկսած 2008 թ.-ի սեպտեմբերից ամեն երկրորդ օրը թանգարան-ինստիտուտ են այցելում թուրքեր։ Նրանց թվում ինչպես ուսանողներ ու գիտնականներ են, այնպես էլ մարդիկ, որոնց հետաքրքրում է իրենց պատմությունը, բայց որը թաքցված է նրանցից»,- նշեց Դեմոյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: