486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Մենդելեևի աղյուսակում կարող է հայտնվել 117-րդ էլեմենտ՝ «Արմենիա» անվանումով
18:09
23 Ապրիլի 2009

Ռուս ակադեմիկոս, Դուբնայի Ֆլորովի անվան Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական տնօրեն, ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը չի բացառում, որ Մենդելեևի քիմիական էլեմենտների  պարբերական աղյուսակում կարող է հայտնվել «Արմենիա» անունով էլեմենտ։

«Դուբնայում մենք սինթեզել ենք Մենդելեևի աղյուսակի հինգ ամենածանր մետաղները։ Երկու շաբաթ առաջ ես եղել եմ ԱՄՆ-ում, և Օքրիջի ամերիկյան ազգային լաբորատորիայի հետ մենք պայմանավորվեցինք, որ մեզ մոտ Դուբնայում մենք կսինթեզենք վեցերորդ տարրը՝ աղյուսակի 117-րդ էլեմենտը»,- ասաց ակադեմիկոսը մամուլի ասուլիսում Երևանում։

Հավհաննիսյանի խոսքերով՝ այդ նպատակով Օքրիջի ազգային լաբորատորիայում «կստանան» հատուկ նյութ՝ արհեստական էլեմենտ Բերքլի անունով։ Ինչպես նշեց ակադեմիկոսը, տվյալ նյութը բացառիկ է և «ապրում է» ընդամենը 320 օր։ Այդ ընթացքում Դուբնայի լաբորատորիայում կնախապատրաստվի ողջ անհրաժեշտ սարքավորումները և արագացուցիչ՝ մասնիկների հզոր փունջ ստանալու համար։

«Փորձերը կսկսվեն հուլիսի սկզբին, իսկ հուլիսի 22-ին ես կլինեմ Երևանում։ Եկեք հասնենք այդ օրվան և կտեսնենք»,- ավելացրեց գիտնականը։

Ինչպես նշեց լաբորատորիայի գիտական տնօրենը, նոր էլեմենտին անուն շնորհելը Մաքուր և կիրառական քիմիայի միության իրավասությունն է, որը պետք է հաստատի գյուտի փաստը, իսկ այնուհետև փոխանցի գործը անվանացուցակային հանձնաժողով, որն անմիջականորեն տալիս է անունը։

Հովհաննիսսյանը հայտնեց, որ քիմիական միացություններին չեն կարող տրվել քաղաքական անվանումներ, դրանք պետք է լինեն հեշտ արտաբերվող և հեշտ գրվող։ Անուններ տալիս, ինչպես նշեց գիտնականը, հաշվի է առնվում նաև հեղինակների կարծիքը։

«Կարծում եմ, որ Արմենիա անվանումը չի հակասում այդ կանոններին։ Բայց սկզբում թող գրանցեն երեխայի ծնունդը, իսկ այնուհետև նրան անուն կտանք»,- կեսկատակ ասաց Հովհաննիսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու: