487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանի խոսնակն անհրաժեշտ է համարում խրախուսել Հայաստանի և Լեհաստանի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև կապերը
14:16
23 Ապրիլի 2009

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ է համարում խրախուսել Հայաստանի և Լեհաստանի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև կապերը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, նախօրեին ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, պաշտոնական այցի շրջանակներում ժամանել է Կրակով։

Կրակովի օդանավակայանում Ազգային ժողովի պատվիրակությանը դիմավորել է Մալոպոլսկու վոյեվոդա (մարզպետ) Եժի Միլլերը։

Այցի ընթացքում հայկական պատվիրակության անդամները ծանոթացել են Կրակովի հարուստ պատմամշակութային ժառանգության հետ՝ այցելելով Վավելի թագավորական արքունիքի պալատներն ու մայր տաճարը:

Նույն օրն Ազգային ժողովի պատվիրակությունը մեկնել է Օսվենցիմ, որտեղ այցելել է Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի հուշահամալիր-թանգարան: Հովիկ Աբրահամյանը ծաղկեպսակ է դրել` հարգելու այդ համակենտրոնացման ճամբարում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը: Հուշահամալիր-թանգարանում շրջելուց հետո Հայաստանի օրենսդիր իշխանության ղեկավարը գրառում է կատարել պատվո հյուրերի գրքում։

«Ես ուղղակի ցնցված եմ: Այս համակենտրոնացման ճամբարում սպանվել է մոտ մեկ միլիոն մարդ: Նրանք ոչնչացվել են արդյունաբերական մեթոդներով: Պատճառն այն է, որ նրանք այլազգի էին», - ասել է Աբրահամյանը։

ՀՀ ԱԺ խոսնակը դատապարտել է հրեաների ողջակիզման արհավիրքն ու հայտարարել, որ ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը ոգեկոչելու են Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

«Ես ևս մեկ անգամ համոզվում եմ, որ եթե ժամանակին համայն աշխարհի կողմից դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, միգուցե Երկրորդ աշխարհամարտի ընթացքում այդ ողբերգությունը չիրականացվեր», - ընդգծել է ՀՀ ԱԺ խոսնակը։

 

Հինգշաբթի երեկոյան Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան:-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։