483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+16
Եղանակը Երևանում
Հայ
Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը Հայաստանի հետ համագործակցության խորացման հույս ունի
13:09
23 Ապրիլի 2009

Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) գլխավոր քարտուղար Հենք Մարքարթ Շոլցը հայտարարել է, որ հույս ունի ընդլայնել և խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։

Շոլցը եռօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան երեկ երեկոյան՝ ՀՀ գլխավոր դատախազի հրավերով։

«Ես առաջին անգամ եմ այցելում Հայաստան, սակայն ցուցաբերած ջերմ ընդունելությունը մեծ հույսեր է ներշնչում մեր համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ», - հինգշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շոլցը։

Ինչպես նշեց ԴՄԱ-ի գլխավոր քարտուղարը, դատախազների ասոցիացիան հիմնադրվել է 1996 թ.-ին և հիմնադրումից քիչ ժամանակ անց՝ 1999 թ.-ին, Հայաստանի գլխավոր դատախազությունը դարձել է ԴՄԱ-ի անդամ։ Ինչպես հիշեցրեց կազմակերպության գլխավոր քարտուղարը, վերջին 10-12 տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը բազմաթիվ անգամ մասնակցել է ԴՄԱ-ի կոնֆերանսներին, ինչպես նաև Գլխավոր դատախազության ներկայացուցիչների է ուղղարկել՝ ասոցիացիայի համաժողովներին մասնակցելու համար։

«Սա չափազանց կարևոր է, քանի որ դրա նպատակը բոլոր երկրների դատախազների միավորումն է՝ փորձի փոխանակման և հանցավորության դեմ համատեղ պայքարի նպատակով։ Ասոցիացիան այս աշխատանքն իրականացնում է կոնֆերանսների կազմակերպման, հաղորդաթերթիկների հրատարակման միջոցով՝ սերտ համագործակցելով ՄԱԿ-ի, ԵԽ-ի կենտրոնական գրասենյակների, բազմաթիվ միջազգային իրավական կազմակերպությունների հետ», - տեղեկացրեց Շոլցը։

ԴՄԱ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, այցի շրջանակներում կանցկացվեն աշխատանքային խորհրդակցություններ, որոնց ընթացքում կողմերը կքննարկեն Հայաստանի դատախազական համակարգի առջև ծառացած ընթացիկ խնդիրներն ու հարցերը։ Շոլցի կարծիքով՝ կողմերը կկարողանան այդ խնդիրների լուծման ուղիներ գտնել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։