486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գլխավոր դատախազն ու Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը կքննարկեն երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
12:44
23 Ապրիլի 2009

Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) գլխավոր քարտուղար Հենք Մարքարթ Շոլցը և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մտադիր են քննարկել երկկողմ և միջազգային համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Շոլցը եռօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան նախօրեին երեկոյան՝ ՀՀ գլխավոր դատախազի հրավերով։ Հինգշաբթի Շոլցի և Հովսեփյանի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը հիշեցրել է, որ հանրապետությունը վերջին տասը տարվա ընթացքում, սկսած 1999 թվականից, ասոցիացիայի անդամ է։

«Գլխավոր քարտուղարի այցի ընթացքում հանդիպումներ կանցկացվեն մեր համագործակցության և միջազգային–իրավական հարաբերությունների էլ ավելի ընդլայնման և խորացման ուղղությամբ։ Բացի այդ, մենք կքննարկենք դատախազության համակարգում դատաիրավական բարեփոխումների գործընթացը», - ասել է ՀՀ գլխավոր դատախազը։

Գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն՝ կողմերը մտադիր են նաև քննարկել ԴՄԱ –ի՝  2010 թվականի տարածաշրջանային  հերթական  կոնֆերանսը  Հայաստանում անցկացնելու հետ կապված  հարցերը։

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ այցի շրջանակներում ակտիվ աշխատանք կիրականացվի նախատեսված մի շարք ծրագրերի ուղղությամբ և իր գործընկերների, անձամբ իր և Հայաստանի ողջ դատախազական համակարգի անունից շնորհակալություն է հայտնել Շոլցին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում իրականացրած ակտիվ աշխատանքի համար, որը միավորում է բոլոր երկրների դատախազներին։

«Դուք այն անձն եք, ում գիտեն աշխարհի բոլոր գլխավոր դատախազները, և դուք ամեն օր անում ենք ամեն ինչ, որպեսզի հանցավորության դեմ համատեղ պայքարի նպատակով միավորեք դատախազներին և դատախազական համակարգերը՝ անկախ քաղաքական ռեժիմներից, լեզուներից և մաշկի գույնից», - հայտարարել է նա։

Հովսեփյանի և Շոլցի հանդիպմանը ներկա էին նաև դատախազության կոլեգիայի անդամներ՝ գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Թամազյանը, Մնացական Սարգսյանը, Արմեն Դանիելյանը, Արմեն Խաչատրյանը, Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանը, Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը, ինչպես նաև Հայաստանի դատախազության մի շարք վարչությունների պետեր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: