482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունը մտադիր է խստացնել անօրենների դեմ պայքարը
10:09
23 Ապրիլի 2009

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարեց, որ իր գլխավորած գերատեսչությունը մտադիր է անողոք պայքար մղել օրինախախտների և ընդգծված ցինիզմով կատարված հանցագործությունների դեմ։

Սարգսյանի խոսքերով, նման օրինախախտների ու հանցագործություների դեմ պայքարի խստացումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությունն է։ Նախագահը նշել է, որ Ոստիկանության այս ուղղությամբ կատարվող աշխատաոճը վերանայման կարիք ունի։  

Ոստիկանապետը մասնավորապես նշեց, որ քիչ չեն «անհասկանալի վիճաբանություններում» և հասարակական վայրերում զենքի անօրինական կիրառման դեպքերը։

«Այս ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում։ Մասնավորապես, 2009 թ.-ի երեք ամսում 360 միավոր զենք է բռնագրավվել, ինչը 4 անգամ ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ 83 միավոր զենքը բռնագրավված է այս կամ այն քրեական գործերի հետաքննության ժամանակ»,- նշեց ոստիկանապետը՝ ավելացնելով, որ հանրապետությունում զգալիորեն նվազել է զենքի կիրառմամբ հանցագործությունների թիվը։

Ոստիկանապետի խոսքերով, մեկ այլ խնդիր է ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումները։ «Որոշ բարեհաջող, կամ ընդհակառակը, հայտնի մարդկանց անհաջող զավակները, երթևեկության կանոնները խախտելով, փորձում են ինչ-որ բան ցույց տալ՝ նյարդայնացնելով ժողովրդին։ Մենք վճռական կերպով պայքարելու ենք այդ երևույթների դեմ»,- ասաց Սարգսյանը։   

Նրա խոսքերով, մոտ ժամանակներում արմատախիլ կարվի խնդիրը, որ ստեղծում են վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաները և այսպես ասաց «գոլդ» համարանիշներով մեքենաները։ ««Գոլդ համարներ» ստացած մարդիկ կամ կհրաժարվեն դրանցից, կամ կփոշմանեն, որ փող են վճարել դրանց համար, քանի որ ճանապարհային ոստիկանության հատուկ ուշադրությունը բևեռված կլինի հենց դրանց»,- ասաց Սարգսյանը։  

Բացի այդ, ոստիկանապետի խոսքերով, իրավապահ մարմինները կպայքարեն նաև մասնավոր պահակազորի անօրինական գործունեության դեմ։ 

Նրա խսոքերով, այսօր պահակազորով շրջում միանգամայն երիտասարդ մարդիկ։ «Օրինակ վերցնելով ծնողներից, նրանք քաղաքով շրջում են 3-4 մեքենա պահակազորայիններով։ Չեմ կարծում, որ դա անվտանգության նպատակով է արվում։ Դա, ավելի շուտ, ինչ-որ իմիջ է, որը նյարդայնացնում է մարդկանց»։

«Բացի այդ, պահակազորայինները այս կամ այն խնդիրը լուծելու համար են, լինի դա խոսքի, թե բռունցքի խնդիր»,- ասաց ոստիկանապետը։ 

Սարգսյանը նաև ավելացրեց, որ պայքար է մղվելու ինքնակամ հրավառությունների դեմ, որոնք խախտում են երկրի բնակիչների հանգիստը։  

Նա հավաստեց, որ Ոստիկանությունն ունի ուժեր և հնարավորություններ հասարակական կարգը պահպանելու համար։  

«Մենք շատ վճռական ենք տրամադրված, քանի որ ներկայացնում ենք պետությունը։ Այս երևույթները պետք է լիովին արմատախիլ արվեն, և մեր ժողովուրդը պետք է հանգիստ ապրի: Ով դա չի հասկացել, թող այսօվանից ընդունի մարտահրավերը: Վստահեցնում եմ ձեզ, այդ մարդիկ ծիծաղելի և խղճուկ իրավիճակում կհայտնվեն, քանի որ փորձում են պայքարել պետության դեմ»,- ասաց ոստիկանապետը:

Նրա խոսքերով, այս վճռական պայքարում ոստիկանությանը լիովին աջակցում է հանրապետության նախագահը, իրավապահ մարմիններին հարկավոր է նաև ժողովրդի աջակցությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։