486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դրական դեր կխաղա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում. ՀՅԴ
19:58
22 Ապրիլի 2009

Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դրական դեր կխաղա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, ասաց Աժ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

«Մինչ այժմ Թուրքիան ներկայացնում է Հայաստանի և սփյուռքի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացին կողմ հանդես գալը որպես հակաթուրքական քաղաքականության դրսևորում, սակայն այլ երկրների օրինակը ցույց է տալիս, որ դա այդպես չէ. ցեղասպանության փաստը՝ որպես մարդկության դեմ գործված հանցագործություն, դատապարտվում է դրա կրկնությունից խուսափելու համար, և այդ մասին հայտարարում են Ցեղասպանությունն ընդունող բոլոր երկրները»,- ասաց նա չորեքշաբթի «Հայաստան-Թուրքիա. իրական տեղաշարժեր երկկողմ հարաբերություններում, թե՞ գերտերությունների աշխարհաքաղաքական խաղեր» թեմայով «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում անցկացված Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում։

Ռուստամյանը համոզված է, որ այդ հարցը պետք է դիտարկել հենց այդ հարթությունում, և ոչ թե գործընթացը ընկալել որպես Հայաստանի հակաթուրքական ձգտում և ուղղել թուրքական ազգության դեմ։

«Դա շատ կարևոր է, այդ պատճառով ես կարծում եմ, որ Ամերիկայի կողմից ճանաչումը թույլ կտա, որպեսզի Հայաստանի հարաբերությունների բարելավումը Թուրքիայի հետ ճիշտ ուղղությամբ գնա։ Դա ոչ միայն անցյալի հարց է, այլ, առաջին հերթին, ապագայի հարց, ընդ որում ոչ միայն Հայաստանի, այլ տարածաշրջանի համար»,- ընդգծեց նա։

Իր հերթին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է դիտարկել, առաջին հերթին, որպես հարգանքի տուրք սեփական հիշատակին և պատմությանը, և ոչ թե որպես Հայաստանի հետ համերաշխության կամ հակաթուրքական դրսևորում։  

«Եթե ռուսական Դուման 1995 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը որպես փաստ, տուրք է տվել սեփական հիշատակին, քանի որ հենց ռուս զինվորներն ու սպաներն են իրենց կյանքի գնով փրկել հայ փախստականներին, ամերիկյան դիվանագետներն ու միսիոներներն են դարձել տեղի ուենցածի ականատեսները, ինչը ներկայացված է ռուսական և ամերիկյան արխիվների հազարավոր հատորներում և փաստաթղթերում»,- ասաց պատմաբանը։

ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի պատգամավոր Սեմյոն Բաղդասարովի խոսքերով, արտերկրում սփյուռքահայության կողմից տարվող գործունեությունը Հայոց ցեղասպանության ուղղությամբ շատ դրական է։

«Որքան ես գիտեմ, ԱՄՆ-ն բավական մոտ է ճանաչմանը, և տա Աստված, որ ԱՄՆ Կոնգրեսը ճանաչի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ։ Ցեղասպանության ճանաչումը պետք է շարունակել, որևէ զիջում այս հարցում չպետք է լինի»,- ասաց նա։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: