480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանին անհանգստացնում է Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին. ռուս պատգամավոր
19:06
22 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական կողմին անհանգստացնում է այն, որ Հայաստանը մտադիր է մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարություններին, որոնք մեկնարկում են մայիսի 6-ին Վրաստանում, ասաց ՌԴ պետդումայի միջազգային գործերով պատգամավոր Սեմյոն Բաղդասարովը։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանըm շաբաթ օրը հաստատեց, որ հայկական կողմը կմասնակցի Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին։

«Հայերից կողմից մասնակիցների կազմն արդեն պարզ է, բայց այն կհրապարակվի զորավարժությունները ծրագրելու համաժողովից հետո»,- ասաց Շահսուվարյանը:

«Զորավարժություններին մինչև վերջերս պետք է մասնակցեր նաև Ղազախստանը, սակայն ղազախ ղեկավարությունը, հասկանալով, որ այդ զորավարժությունները ակնհայտորեն հակառուսական բնույթ են կրում, հետ կանգնեց իր որոշումից։ Իրենց որոշումները փոխեցին նաև Էստոնիան և Լիտվան՝ չցանկանալով վերջնականապես փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանը շարունակում է մնալ։ Ես սա հայկական ղեկավարության խոշոր սխալն եմ համարում,»- չորեքշաբթի «Հայաստան-Թուրքիա. իրական տեղաշարժեր երկկողմ հարաբերություններում, թե՞ գերտերությունների աշխարհաքաղաքական խաղեր» թեմայով «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում անցկացված Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում ասաց Բաղդասարովը։ ։   

Բաղդասարովի խոսքերով, հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում կարող էր բազմաթիվ անգամ համոզվել, որ «Արևմուտքը երբեք չի պաշտպանի իրեն, իսկ Ցեղասպանությանը, որպես այդպիսին Թուրքիայից բացի, մասնակցել են նաև գերմանացի խորհրդականները, և ընդհանրապես, Արևմուտքը այդ հարցին շատ հանգիստ է վերաբերվել, բացառությամբ մի քանի մտավորականի»։ 

«Այժմ, երբ Հայաստանում նոր դաշնակիցների որոնման ինչ-որ տարօրինակ փնտրտուք է գնում, այդ թվում ի դեմս Թուրքիայի, մեզ դա անհանգստացնում է։ Ես այսօր շատ լրջորեն այդ հարցը բարձրացրեցի Դումայում, և մտադիր եմ հետագայում էլ բարձրացնել այն»,- ընդգծեց նա։ 

Ընդ որում պատգամավորը կարծիք հայտնեց, որ «այսօր հայկական ղեկավարությունը պետք է ճիշտ հետևություն անի՝ պե՞տք է արդյոք ճախրել երկնքում»։

«Թուրքիան երբեք Հայաստանի բարեկամը չի կարող  լինել, իսկ Ռուսաստանին դուք կարող եք կորցնել»,- հայտարարեց նա։  

Ընդ որում Բաղդասարովը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության ուրիշ պատճառ չի տեսնում, քան ԱՄՆ և Արևմուտքի այլ երկրների ճնշումը։   

«Վաղը տեղի կունենա ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը, և ես հուսով եմ, որ հայկական ղեկավարությունը կհրաժարվի դրանից (զորավարժություններին մասնակցելուց. «Նովոստի-Արմենիա»)։ Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվում է և բավականին լրջորեն։ Դուք կարող եք բավական դժվարին դրության մեջ հայտնվել, Թուրքիան ու ԱՄՆ-ն երբեք ձեզ չեն օգնի։ Այս մասին պետք է մտածել»,- ամփոփեց նա։   

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով ՀՀ նախագահն ապրիլի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Նույն օրն էլ նախատեսված է երկու երկրների նախագահների հանդիպումը:

Իր հերթին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը Վրաստանում ՆԱՏՕ-ի ապագա զորավարժությունների համատեքստում նշեց, որ այդ հարցը միատարր չէ և դրա հանդեպ պետք է ավելի լայն մոտեցում ցուցաբերել։ 

«Երկրները, որոնք հրաժարվել են, տարածաշրջանային չեն, իսկ Հայաստանը տարածաշրջանի երկիր է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ «Հայաստանը չի կարող մասնակցել որևէ նախագծի, եթե այն ուղղված է Ռուսաստանի դեմ... Դա երբեք հնարավոր չէ թույլ տալ անգամ մտովի»,- ասաց նա։   

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հիշեցրեց, որ Հայաստան եկող բեռների 70 տոկոսը, այդ թվում ռուսական գազը, Հայաստան են գալիս Վրաստանի տարածքով։ 

«Հայաստանը սահմաններ չունի Լյուքսեմբուրգի և Շվեյցարիայի հետ, այն իրատեսորեն երկու հարևան ունի. Վրաստանը՝ Ռուսաստանի հետ իր հարաբերությունների չափազանց բարդ ձևաչափով, և Իրանը՝ Ամերիկայի հետ իր հարաբերությունների չափազանց բարդ ձևաչափով։ Մենք ստիպված ենք ապրել նման իրավիճակում, մենք այլ ելք չունենք»,- ընդգծեց նա։  

Այս առնչությամբ Իսկանդարյանը նշեց, որ «Հայաստանը պետք է ապրի այն տարածաշրջանում, որտեղ ապրում է»։

«Հայաստանը Ռուսաստան չէ, և իրեն այնպես պահել ինչպես Ռուսաստանն է պահում, պարզապես իրեն չի կարող թույլ տալ։ Կոմպլեմենտարիզմը քմահաճույք չէ, այլ ապրելակերպ, գոյատևման ձև, և մենք պետք է համապատասխանենք դրան՝ ամեն քայլում, հայտարարությունում, տառում, բառում հաշվի առնելով Ռուսաստանի շահերը, ինչն էլ Հայաստանն անում է»,- ամփոփեց քաղաքագետը։ 

Cooperative Longbow 09/Cooperative Lancer 09 բազմազգ զորավարժությունները ՆԱՏՕ-ի հովանու ներքո Վրաստանում կանցկացվեն մայիսի 6-ից հունիսի 1-ը, դրանց կմասնակցի շուրջ 1,3 հազար զինծառայողներ Դաշինքի և դրա դաշնակից 19 երկրներից։ Զորավարժությունները ռազմաշտաբային են և կանցկացվեն առանց զենքի ու ռազմական տեխնիկայի կիրառման։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: