478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+37
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանապետը հաստատեց, որ իշխող կուսակցության ԱԺ պատգամավորի պահակները բերման են ենթարկվել
18:25
22 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանության ղեկավար Ալիկ Սարգսյանը հաստատեց, որ ԱԺ հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի պահակներն ու մոտ կանգնած մարդիկ երեկ բերման են ենթարկվել ոստիկանություն ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար։ 

Սարգսյանի խոսքերով, ինքն անձամբ տեսել է, թե ինչպես երեկ 19.40-ին երեք «ջիպեր» չարամիտ կերպով խախտել են կանոնները։

«Հաշված րոպեների ընթացքում մեքենաները հայտնաբերվել և ուղևորների հետ բերվել են կազմակերպված հանցավորության հետ պայքարի վեցերորդ գլխավոր վարչություն»,- ասաց Սարգսյանը ՀՀ ոստիկանությանը կից Հանրային խորհրդի արտահերթ նիստի ընթացքում։

Նրա խոսքերով, ուղևորների թվում եղել են նաև որպես պահակ ձևակերպված ոստիկանության աշխատակիցներ։

«Նրանք իրականում կապ չունեն ոստիկանության հետ և ծառայում են նրան, ով իրենց վարձատրում է»,- ասաց Սարգսյանը՝ ավելացնելով, որ այդ մարդիկ կհեռացվեն Ոստիկանության շարքերից։

Նա նշեց, որ բերման ենթարկված անձանց թվում են եղել խորհրդարանական Աշոտ Աղաբաբյանի պահակները, մոտ մարդիկ ու հյուրերը, և երեք «ջիպերից» երկուսը պատկանում են հենց նրան։ «Ինքը՝ Աղաբաբյանը, ոստիկանություն բերման չի ենթարկվել»,- ասաց Ոստիկանության պետը։  

Նա հերքեց նաև լուրերն այն մասին, որ այս միջադեպի հետ ինչ-որ կապ ունի խորհրդարանի պատգամավոր Լևոն Սարգսյանը։

Ոստիկանության պետը հավաստիացրեց, որ բոլոր մեղավորները կպատժվեն, ոստիկանության վրա ոչ մի ճնշում չի գործադրվում։ Նրա խոսքերով, ՀՀ նախագահը հստակ դիրքորոշում ունի այս հարցում և սատարում է ոստիկանության վճռական գործողություններին։ -0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: