486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
«Եվրատեսիլ-2009»-ի հայ մասնակիցները Մոսկվա կմեկնեն ապրիլի 25-ին
18:11
22 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ-2009»-ի հայ մասնակիցները շաբաթ օրը կմեկնեն Մոսկվա մրցույթին պատրաստվելու համար, մեկնումից առաջ երգչուհիների տված վերջին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց PR-մասնագետ Աննա Ավանեսյանը։

«Նրանք երգի բեմադրման հետ կապված նախապատրաստական փուլ կանցնեն Մոսկվայում։ Արվում է ամեն ինչ, որպեսզի Անուշն ու Ինգան լավագույնը ներկայանան մայիսի 12-ին և, հուսանք, մայիսի 16-ին կայանալիք մրցույթներում»,- ասաց Ավանեսյանը։

Մայիսի 12-ին տեղի կունենա Եվրատեսիլի կիսաեզրափակիչը, իսկ մայիսի 16-ին՝ եզրափակիչը։

Իր հերթին Ինգա Արշակյանն ասաց, որ մնացել են վերջին շտկումները, և նրանք մեկնում են Մոսկվա, որպեսզի լրացնեն իրենց ծրագրում տեղ գտած փոքր բացերը։

«Կարծում եմ, որ եվրոպական հանդիսատեսին պետք է հետաքրքրի մեր շոուն, չեմ ուզում բացել բոլոր գաղտնիքները, սակայն բեմադրությունը շատ հետաքրքիր է լինելու»,- ասաց Ինգա Արշակյանը։

Ըստ նրա, «Ջան-ջան» երգը բավական լավ է ընկալվում եվրոպացի ունկնդրի կողմից, այն ճանաչված է դարձել և հաճախ է հնչում ռադիոկայանների եթերում։

«Հագուստներն արդեն պատրաստ են, ոճը՝ որոշված։ Միայն կարող եմ ասել, որ մեզ հետ կլինեն չորս պարուհիներ, և մենք երգելու ենք առանց բեք-վոկալի»,- ավելացրեց Անուշ Արշակյանը։

Եվրատեսիլի 54-րդ մրցույթը կանցկացվի 2009 թվականին Մոսկվայում։ Հայաստանը կմասնակցի մրցույթին չորրորդ անգամ։ Այս տարի Հայաստանը կներկայացնեն Անուշ և Ինգա Արշակյանները «Ջան-ջան» երգով։

2008 թվականին հայ երգչուհի Սիրուշոն Եվրատեսիլում զբաղեցրեց չորրորդ տեղը։ Սիրուշոն գերազանցեց իր երկրի նախորդ ներկայացուցիչների՝ ութերորդ տեղը զբաղեցրած Անդրեի (2006) և Հայկոյի (2007) արդյունքները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: