483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ-ն աջակցում է բնապահպանական խնդիրների ոլորտում հայ հասարակության տեղեկացվածությանը. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար
18:09
22 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Օրհուսի կոնվենցիայի դրույթների կատարման գործիքներ հանդիսացող 14 Օրհուս-կենտրոնների միջոցով ԵԱՀԿ-ն Հայաստանում աջակցում է բնապահպանական խնդիրների ոլորտում հայ հասարակության տեղեկացվածությանը, ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։

«Միջազգային կազմակերպությունների շրջանակներում մշակվում են բնապահպանական իրավունքի փաստաթղթեր և դրանց վավերացումով պետությունն իր օրենսդրության մասն է դարձնում դրանք»,- չորեքշաբթի ԵՊՀ-ում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կազմակերպած Երկրի համաշխարհային օրվան նվիրված սեմինարի ժամանակ ասաց դեսպանը։    

Բնապահպանական խնդիրների լուծման համար դեսպանն ընդգծեց նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության արդյունավետությունը ՀՀ պետական մարմինների հետ։

«21-րդ դարում կյանքը հագեցած է դարձել, մարդկանց հաղորդակցությունը բնության հետ ավելի ինտենսիվ է դարձել, ինչն ունի իր դրական ու բացասական կողմերը։ Եվ մարդկանց խնդիրն է նվազագույնի հասցնել մարդու գործունեության բացասական փոխազդեցությունը բնության վրա»,- նշեց նա։ 

Նրա խոսքերով, բնապահպանական աղետի առանձնահատկությունն այն է, որ այն ազգային սահմաններ չունի, այդ իսկ պատճառով պետք է աշխատել նման աղետները միջազգային մակարդակով կանխելու ուղղությամբ։

«Երկրի օրը նախևառաջ քաղաքացիական նախաձեռնություն է՝ բաց մարդկանց միանալու համար։ Այս օրը կոչված է հիշեցնելու մարդկանց ավելի մաքուր աշխարհ կառուցելու անհրաժեշտության մասին»,- ընդգծեց Կապինոսը։  

1970թ.-ի ապրիլի 22-ին ԱՄՆ-ում կազմակերպվեց մեծ հրապարակային տոն, որի նպատակը պետության ուշադրությունը բնապահպանական խնդիրներին հրավիրելն էր։ Այս միանվագ ակցիայի արդյունքն այն եղավ, որ գաղափարն ընդօրինակեցին նաև այլ պետություններում, և այդ օրվանից ապրիլի 22-ը նշվում է որպես Երկրի համաշխարհային տոն։  

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակության մասնակցության և բնապահպանական հարցերով արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիան հայտնի է Օրհուսի կոնվենցիա անունով, այն քաղաքի անունով, որտեղ ստորագրվել է կոնվենցիան։

Կոնվենցիան ստորագրվել է 38 երկրի կողմից 1998թ. հունիսի 25-ին՝ «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար» գործընթացի շրջանակներում՝ եվրոպական երկրների բնապահպանության նախարարների 4-րդ համաժողովի ժամանակ։

Կոնվենցիայի նպատակը մարդու իրավունքների պաշտպանության սատարումն է իր առողջության ու բարեկեցության համար բարենպաստ շրջակա միջավայրի առնչությամբ, տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացում հասարակության մասնակցության, շրջական միջավայրին վերաբերող հարցերով արդարադատության հասանելիության առնչությամբ։

Օրհուսի կոնվենցիայի մասնակից կողմերն են Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Ավստրիան, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Հունգարիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Իտալիան, Իսպանիան, Մակեդոնիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Մալթան, Մոնակոն, Նիդեռլանդները, Մոլդովան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովենիան, Ռումինիան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուկրաինան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Էստոնիան, Խորվաթիան, Չեխիան, Իսլանդիան, Իռլանդիան, Շվեդիան, Շվեյցարիան, Նախկին հարավսլավական հանրապետություն Մակեդոնիան, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։