481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացման հարցի շուրջ մի շարք մոլորություններ ունի. հայ պատմաբան
16:51
22 Ապրիլի 2009

Թուրքիան ընդհանուր առմամբ մոլորության մեջ է հայ-թուրքական սահմանի բացման հարցում, կարծում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

«Հայկական  կողմը կամք է դրսևորել և բարձրացրել այդ հարցը ոչ իր ծայրահեղ վիճակից ելնելով. այստեղ Թուրքիայի մոտ բարձրացված հարցի նկատմամբ որոշակի հնացած պատկերացում կա»,- ասաց Դեմոյանը չորեքշաբթի «Հայաստան-Թուրքիա. իրական տեղաշարժեր երկկողմ հարաբերություններում, թե՞ գերտերությունների աշխարհաքաղաքական խաղեր» թեմայով «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում անցկացված Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում։

Նա պարզաբանեց, որ եթե այդ գործընթացը տեղի ունենար 15 տարի առաջ, ապա կարելի կլիներ հասկանալ, որ Հայաստանը ելնում է որոշ տնտեսական նկատառումներից և հետպատերազմյան ծայրահեղ սոցիալական իրավիճակից։

«Սակայն հիմա՝ 2009 թվականին, նույնիսկ տնտեսական ճգնաժամի պայմաններում այդ հարցը կենսական նշանակություն չունի Հայաստանի համար, և դա հիմնականում մոլորություն և առասպել է, որ ստեղծվում է Թուրքիայում և մասամբ Բաքվում»,- ասաց նա։

Այդ առումով Դեմոյանը նշեց նաև, որ Հայաստանի ազգաբնակչության շրջանում առկա է դրական ապատիա և անտարբերություն. սահմանի բացման հարցը կենսականորեն կարևոր չէ հանրապետության համար, «ինչպես ներկայացնում են Անկարայի որոշ պատգամավորներ, ովքեր կաշվից դուրս են գալիս ապացուցելու համար, որ Հայաստանն անմխիթար վիճակում է և այդ պատճառով է բարձրացնում սահմանի բացման հարցը»։

«Նման բան չկա, և դա Անկարայի հերթական մոլորությունն է, հերթական տեղեկատվական մեքենայությունը, որով կերակրում են միջազգային ԶԼՄ-ները։ Դա քաղաքական կամք է, որ դրսևորել է հայկական կողմը, և ոչ ավելին»,- ընդգծեց նա։

Մի այլ մոլորություն էլ պատմաբանն անվանեց Էրդողանի հայտարարություններն այն մասին, թե հայ-թուրքական սահմանի բացումը կապված է Ադրբեջանի և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։

«Հայկական կողմը երբեք առևտրի չի գնա Թուրքիայի կամ որևէ այլ երկրի հետ ՝ բարձրացնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հարցը։ Այստեղ առևտուրն անընդունելի է»,- ահվելեց Դեմոյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: