482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԳԱԱ-ի նորացումը պետության կարևորագույն խնդիրներից է. վարչապետ
16:40
22 Ապրիլի 2009

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նորացումը կարևորագույն պետական խնդիրներից է, չորեքշաբթի ՀՀ ԳԱԱ տարեկան հաշվետու ժողովի ժամանակ ելույթ ունենալիս ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։  

«Ակադեմիայի նորացումը կարևորագույն պետական խնդիրներից է, և «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրինագիծ մշակելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը դրա վառ ապացույցն է»,- կարծում է կառավարության նախագահը։

Վարչապետի խոսքերով, առաջադրված խնդրի լուծման ուղիներ կարելի է գտնել հինգ հիմնարար սկզբունքներում, որոնց վրա հիմնված է երկրի կառավարության գործունեության ծրագիրը։ Առաջին նման սկզբունքը, ինչպես հայտարարեց Սարգսյանը, այն է, որ Հայաստանն ապրում է արագ զարգացող աշխարհի պայմաններում և ցանկացած բարեփոխում իրականացնելու դեպքում անհրաժեշտ է կանխատեսել դրանց հնարավոր արդյունքները՝ դրանք համապատասխանեցնելով անընդհատ փոփոխվող աշխարհի պայմաններին։  

Ինչպես նշեց վարչապետը, այսօր անհրաժեշտ է պատասխանել այն հարցին, թե ՀՀ ԳԱԱ-ն ի վիճակի՞ է կանխատեսել նման զարգացումները, բացահայտել ժամանակակից գիտության զարգացման ընդհանուր օրինաչափությունները և Հայաստանի դերը այդ գործընթացում, երկրում կա՞ գիտության զարգացման ընդհանուր հայեցակարգ և եթե այո, ապա ինչո՞ւ այն չի ներկայացվում հասարակությանը։

«ՀՀ ԳԱԱ-ն այդ հարցերին պատասխանելու պատասխանատվությունը պետք է իր վրա վերցնի, իսկ պատասխանները պետք է համապատասխանեն ժամանակակից մարտահրավերներին։ Մենք ձեր մասնակցությունն ենք ակնկալում գիտական զարգացման հիմնական առաջնահերությունների զարգացման աշխատանքներում, որոնք սեպտեմբերին պետք է ներկայացվեն հասարակության քննարկմանը»,- ասաց նա։ 

Ինչպես կարծում է վարչապետը, երկրորդ սկզբունքն այն է, որ հանրապետությունն ապրում է արագ փոքրացող աշխարհում, և ժամանակակից աշխարհի ազդեցությունը երկրի վրա մշտապես աճում է՝ ավելի ակնհայտ դարձնելով հայկական գիտության ուժեղ և թույլ կողմերը։ Սարգսյանի կարծիքով, նման պայմաններում ԳԱԱ –ից գիտական գիտելիքների ինտեգրման, գիտական կազմակերպությունների միջև մեխանիզմների ու համագործակցության մթնոլորտի ստեղծման, աշխարհի առաջատար գիտական կենտրոնների աշխատանքներում հայ գիտնականների ինտեգրման ջանքեր են պահանջվում։  

Կառավարության ղեկավարը երրորդ սկզբունք համարեց այն, որ գիտական գործունեությունը ժամանակակից աշխարհի անբաժան մասն է։ Վարչապետի կարծիքով, Հայաստանի համար սա նշանակում է, որ երկրի տնտեսությունն ու հասարակությունը պետք է հիմնված լինեն հայրենական ու արտասահմանյան գիտական գիտելիքների վրա։ Ինչպես կարծում է Սարգսյանը, սա թույլ կտա բարձրացնել երկրում բարեկեցության մակարդակը։  

«Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ ֆունդամենտալ հետազոտություններն ու գիտական նվաճումների կոմերցիոնացումը պետք է միաժամանակ կատարվեն։ Սա վկայում է ԳԱԱ-ի և տնտեսվարող սուբյեկտների կապեր հաստատելու անհրաժեշտության մասին»,- հայտարարեց նա։

Սարգսյանի կարծիքով, չորրորդ սկզբունքը հոգևոր և մշակութային արժեքների պահպանման անհրաժեշտությունն է, որը թույլ է տալիս պահպանել ազգային յուրօրինակությունը գլոբալիզացվող աշխարհի պայմաններում։ Տվյալ հարցը, կարծում է կառավարության ղեկավարը, պահանջում է ամենալուրջ հետազոտություններ, իսկ հայ ժողովրդի պատմության վերաիմաստավորումը,   հայոց լեզվի պահպանումը, հայագիտության պահպանումն ու զարգացումը եղել և մնում են հայկական գիտության կարևորագույն խնդիրները։

Հինգերորդ սկզբունքն, ըստ Սարգսյանի, ժամանակակից մարդու ինքնարտահայտման ու ինքնադրսևորման ցանկությունն է, ինչը ենթադրում է բարենպաստ պայմանների ստեղծում գիտական գործունեության համար, հատկապես երիտասարդ կադրերի համար։ -0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։