480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում առաջին անգամ է հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն տոնավաճառ անցկացվում
15:16
22 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Երևանում առաջին անգամ հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն տոնավաճառ է բացվել, որը կազմակերպված է USAID-ի Հակակոռուպցիոն գործողությունների համախմբման ծրագրի կողմից։

Տոնավաճառին մասնակցում է 24 հասարակական կազմակերպություն Հայաստանի տարբեր մարզերից, որոնք ներկայացնում են սեփական հակակոռուպցիոն ծրագրերը։

«Հասարակական կազմակերպությունների տոնավաճառը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործում օգնելու նպատակ ունի», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Հայաստանում USAID –ի Հակակոռուպցիոն գործողությունների համախմբման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինը։

Նրա խոսքերով, տոնավաճառի շրջանակներում շահագրգիռ հասարակական կազմակերպությունները կարող են իրենց հակակոռուպցիոն ծրագրերը ներկայացնել և ֆինանսավորում ստանալ։

Վեզինը նշեց, որ այս տոնավաճառի առանձնահատկությունն այն է, որ հասարակությունն ինքը պետք է որոշի, թե որ հասարակական կազմակերպությունն է ֆինանսավորում ստանալու սեփական ծրագրի իրականացման համար։

Նա ավելացրեց, որ հաղթողները կորոշվեն տոնավաճառի հաճախորդների քվեարկության միջոցով և բարձրակարգ ժյուրիի որոշմամբ՝ 50։50 հարաբերակցությամբ։

Վեզինը նաև նշեց, որ վեց մարդուց բաղկացած ժյուրիի կազմում են հեղինակավոր անձինք և Հայաստանի զարգացման գործում ներդրում կատարած կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ժյուրիի կազմում են ՀՀ վարչապետի, HSBC բանկի և Microsoft ընկերության, «Հայաստանի բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի» ներկայացուցիչներ, դասախոս Հրանուշ Խառատյանն ու «Ռադիո Սվոբոդա»-ի ներկայացուցիչ, քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Հաղթողների անունները կհրապարակի Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը միջոցառման փակման ժամանակ։

USAID-ի Հակակառուպցիոն գործողությունների համախմբման ծրագիրը եռամյա ծրագիր է՝ երկու տարի երկարացնելու հնարավորությամբ։ Այն սկսվել է իրականացվել Հայաստանում 2007թ.-ի հուլիսին՝ կոռուպցիայի մակարդակի իջեցման նպատակով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: