484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ նախագահի վրա ճնշում կգործադրվի բոլոր կողմերից. փորձագետ
14:31
22 Ապրիլի 2009

Հայտնի ամերիկացի պատմաբան, Լոս-Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վրա հզոր ճնշում է գործադրվելու՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու նպատակով։

«Ավանդաբար ճնշումը գործադրվում է ինչպես Պետդեպարտամենտի և Պենտագոնի, այնպես էլ թուրքական կողմից», - չորեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով՝ Անկարան կպատճառաբանի սկսված հայ-թուրքական երկխոսությամբ և խորհուրդ կտա ամերիկացիներին չխանգարել հարաբերությունների նորմալացման գործընթացին։

Բացի այդ, պատմաբանի խոսքերով, գոյություն ունեն տնտեսական գործոններ, մասնավորապես, Թուրքիան ԱՄՆ խոշոր տնտեսական՝ հատկապես ամերիկյան ռազմական արդյունաբերության «հաճախորդն է»։ Բացի այդ Թուրքիան ազդում է ԱՄՆ-ի վրա նաև իրաքյան հարցում՝ օգտագործելով այն փաստը, որ օդային միջանցք է տրամադրում ամերիկյան ռազմաօդային ուժերի համար։

Փորձագետի խոսքերով՝ այսօր դժվար է կանխատեսել նաև Պետքարտուղարի դիրքորոշումը։ «Դժվար է խոսել Հիլարի Քլինթոնի դիրքորոշման մասին։ Երբ Քլինթոնը սենատոր էր, նա Ցեղասպանության ճանաչման կողմնակիցն էր։ Սակայն այսօր ես վստահ չեմ նրա դիրքորոշման մեջ։ Ես չեմ զարմանա, եթե նրա դիրքորոշումը նույնիսկ բացասական լինի», - ասաց Հովհաննիսյանը։

Նա ավելացրեց, որ Օբաման պետք է ցույց տա իր սկզբունքայնությունն ու չենթարկվի ճնշումներին։

«Հուսով եմ, որ Օբաման կկատարի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում տված իր խոստումը։ Միգուցե նրա հայտարարությունը չբավարարի մեզ 100 տոկոսով, սակայն նրա հայտարարությունն ավելի ուժեղ կլինի», - ասաց Հովհաննիսյանը։

Միաժամանակ նա նշեց, որ այն դեպքում, եթե Օբաման չճանաչի Ցեղասպանությունը, որևէ ողբերգություն չի լինի, և հայկական կազմակերպությունները կշարունակեն Ցեղասպանության ճանաչմանն ուղղված իրենց պայքարը։

Փորձագետն ընդգծեց, որ ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը մեծ բարոյական նշանակություն կունենա և թույլ կտա տատանվող մյուս երկրներին ևս գնալ նման ճանաչման։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը օրը նշվում է ապրիլի 24-ին։ Ավանդաբար այդ օրը ԱՄՆ նախագահն ուղերձով դիմում է հայ ժողովրդին։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։