483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ն Հայաստանին 250 հազ. եվրոյի սարքավորում կտրամադրի ժամանակակից բնապահպանական լաբորատորիա ստեղծելու համար
13:40
22 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՆԱՏՕ-ն Հայաստանին 250 հազ. եվրոյի սարքավորում կտրամադրի կայուն օրգանական աղտոտիչների մոնիտորինգի ժամանակակից լաբորատորիա ստեղծելու համար, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչության պետ Անահիտ Ալեքսանդրյանը։

Նա նշեց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագիրը նախատեսված է 2009-2010 թթ.-ի համար, որի ավարտից հետ Հայաստանում արդեն կգործի համապատասխան լաբորատորիան։

Նրա խոսքերով՝ լաբորատորիան կունենա միջազգային մակարդակ և հավատարմագիր, կդառնա շրջապակա միջավայրի վերլուծության անցկացման առաջին լաբորատորիան տարածաշրջանում։

«Հայաստանում այսօրվա դրությամբ կան լաբորատորիաներ, որոնք իրականացնում են քլորօրգանական միացությունների մոնիտորինգ, սակայն նոր լաբորատորիան կտարբերվի առավել ժամանակակից և նորագույն սարքավորումներով ու տեխնոլոգիաներով», - ասաց Ալեքսանդրյանը։

ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանն իր հերթին նշեց, որ ժամկետանց թունաքիմիկատների, այդ թվում նաև Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի և պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող յուղերի և սարքավորումների ոչնչացման խնդիրները օպերատիվ լուծում են պահանջում։

ՀՀ բնապահպանության նախարարության նախնական գնահատականների համաձայն՝ Հայաստանում ժամկետանց թունաքիմիկատների ընդհանուր ծավալը կարող է գերազանցել 600 տոննան, որոնցից Երևանի Նուբարաշենի աղբավայրում կա ժամկետանց թունաքիմիկատների շուրջ 500 տոննա, որոնցից 250 տոննան հնարավոր է, որ քլորօրգանական միացություններ են։ Երկրում նաև կարող են լինել մոտ 100 տոննա ժամկետանց թունաքիմիկատներ։

Ժամկետանց թունաքիմիկատների, պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող միացությունների, ինչպես նաև պեստիցիդների կոնցենտրացիայի մոնիտորինգը Հայաստանի պարտավորություններից մեկն է՝ վավերացված Ստոկհոլմի կոնվենցիայի շրջանակներում, ըստ որի՝ այդ նյութերն արգելված են։

Նման թունաքիմիկատների կիրառման համաշխարհային արգելքը մտցվել է արդեն 80-ական թթ.-ին, քանի որ այդ նյութերը շատ կայուն են և քայքայվում են մոտ 30 տարվա ընթացքում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։