478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների նորմալացման համար պետք է բաց չթողնեն ներկայիս լավագույն հնարավորությունը. Միջազգային ճգնաժամային խումբ
12:44
22 Ապրիլի 2009

Հայաստանի և Թուրքիայի համար այսօր հարաբերությունների նորմալացման լավագույն հնարավորությունն է ստեղծվել, և դրանից անհրաժեշտ է օգտվել, ասվում է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Կողմերը պետք է ջանքեր գործադրեն ընդհանուր պատմության և գրեթե մեկ դար տարաձայնությունների առարկա դարձած եվրոպական սահմանի բացման նկատմամբ նոր մոտեցում մշակելու համար», - ասվում է տեղեկատվության մեջ։

ՄՃԽ-ն «Թուրքիա և Հայաստան. բաց մտքեր, բաց սահմաններ» զեկույցում քննարկում է վերջին տասը տարվա ընթացքում կառավարությունների միջև պաշտոնական հանդիպումների համար ստեղծված բազան ու նշում, որ կողմերն այժմ մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնությանը, սահմանների բացմանն ու մի շարք հարցերի քննարկման երկկողմ հանձնաժողովների ձևավորմանը։

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, այդ հանձնաժողովների թվում կարող է լինել հայ-թուրքական հարաբերությունների պատմական կողմերի հանձնաժողովը, որը կոչված է ընդլայնել «Օսմանյան կայսրությունում հայերի բռնի տեղաշարժի ու զանգվածային սպանությունների, որոնք լայնորն ընդունված են որպես Հայոց ցեղասպանություն» ընկալումը։

«Թուրքիան ժխտում է «ցեղասպանություն» տերմինը, դրա իրավաբանական կիրառությունը, նշում է մեղմիչ հանգամանքներ, քանի որ Օսմանյան  կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ պատերազմում էր երեք ճակատով, սակայն շատ թուրքեր, այդ թվում նաև պաշտոնատար անձինք, հրապարակավ ափսոսանք են հայտնում այդ ողբերգության և հայերի շրջանում բազմաթիվ զոհերի կապակցությամբ», - ասվում է տեղեկատվության մեջ։

Ինչպես կարծում է ՄՃԽ թուրք-կիպրոսական նախագծի տնօրեն Հյու Պոպը, հայերի և թուրքերի երբեմնի՝ փոխզիջումը բացառող պատմական հայացքներն այժմ զգալիորեն մոտ են և ապացուցում են, որ «խորը վերքերը բուժելի են»։

«Առանձին, սակայն գործին վերաբերող հարց. Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ հայ-ադրբեջանական փակուղային հակամարտությունն իրենից դեռ  վտանգ է ներկայացնում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մասին վերջնական համաձայնության համար։ Ադրբեջանը հրաժարվում է բացել սահմանները, քանի դեռ Հայաստանը չի հեռացել գրաված տարածքներից։ Սակայն Թուրքիան չպետք է զոհաբերի Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հնարավորությունը, նա պետք է համոզի իր դաշնակցին, որ լիցքաթափումը, որը թույլ է տալիս Հայաստանին իրեն անվտանգ զգալ, ավելի շատ բան կանի կարգավորման համար, քան տասնհինգ  տարվա փակուղու շարունակումը», - ասվում է տեղեկատվության մեջ։

Հաշվետվության համաձայն՝ որպեսզի Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումն իրականություն դառնա, Հայաստան ու Ադրբեջանը պետք է վերջնականապես ընդունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ հիմնական սկզբունքները, իսկ Հայաստանը պետք է «հեռանա Ադրբեջանի գրաված տարածքներից»։

«Թուրքիան և Հայաստանը պետք է վերջնական տեսքի բերեն իրենց համաձայնագիրը՝ նման կերպով նոր ազդակ հաղորդելով խաղաղությանն և համագործակցությանը Հարավային Կովկասում», - հայտարարել է ՃԳԽ Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրայզերը (Sabine Freizer)։

«Նրանք չպետք է սպասեն մինչև կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը։ Սակայն արտասահմանյան գերտերությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ռուսաստանն ու այլոք, պետք է հազվադեպ ծագող փոխադարձ շահերի հիման վրա առաջ մղեն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը», - ասել է նա։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Սակայն Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: