482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանի խոսնակը Լեհաստանի Սենատի մարշալի հետ քննարկել է Հայաաստանի և Հարավային Կովկասի անվտանգության խնդիրները
10:25
22 Ապրիլի 2009

ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը Վարշավա կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում Լեհաստանի Սենատի մարշալ Բոգդան Բորուսևիչի հետ քննարկել է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության խնդիրները։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զրույցի ընթացքում ԱԺ խոսնակն իր երախտագիտությունն է հայտնել Լեհաստանի իշխանություններին Եվրոպական Միության «Արևելյան գործընկերության» նախաձեռնությունն առաջ քաշելու համար։ Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության ու կայունության խնդիրները։

Նույն օրը Աբրահամյանը հանդիպել է Սեյմի մարշալ Բրոնիսլավ Կոմարովսկու հետ։ Հայաստանի խորհրդարանի նախագահը դրական է գնահատել հայ-լեհական հարաբերությունների ներկա մակարդակը։

Նշելով, որ բարձր մակարդակի է հասցվել քաղաքական երկխոսությունը՝ Աբրահամյանն առաջարկել է խթանել երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը։ Այդ համատեքստում նա գործնական և արդյունավետ է գնահատել երկկողմ շփումները միջազգային և եվրոպական կառույցների շրջանակներում:

Նախօրեին ՀՀ ԱԺ խոսնակը մեկնել է Վարշավա, որտեղ նույն օրը հանդիպել է Լեհաստանի Սենատի փոխնախագահ Մարեկ Զիոլկովսկու հետ։ Աբրահամյանն ու Զիոլկովսկին կարճատև զրույց են ունեցել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։