484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+5
Եղանակը Երևանում
Հայ
Դերասան Արմեն Ջիգարխանյանն ու Երևանի քաղաքապետը քննարկել են հասարակությունում թատրոնի դերի բարձրացման հարցեր
20:01
21 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Խորհրդային միության ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ու Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը երեքշաբթի հանդիպման ընթացքում քննարկել են հասարակությունում թատրոնի դերը բարձրացնելու և Երևանի զարգացման հարցերը, հայտնվում է մայրաքաղաքի քաղաքապետարանի պաշտանական կայքում։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Երևանի քաղաքապետը նշեց, որ մեծ տեղ է տալիս թատրոնին. առաջիկայում նախատեսում է դպրոցականների համար մանկական ներկայացումներ կազմակերպել` այն նկատառումով, որ նաև թատրոնով կրթվեն ու դաստիարակվեն երեխաները։

Իր հերթին, Ջիգարխանյանի խոսքերով, դա հենց այն է, ինչի կարիքը թատրոնը շատ ունի. «Հայը թատրոնի հետ ուղիղ շփման մեջ է, նրա հետ միշտ դու-ով է խոսում։ Սա շատ բարձր մակարդակ է»,-ասաց նա։

Ջիգարխանյանը ուրախությամբ նշեց, որ ամեն անգամ Երևան գալիս Երևանն այլ կերպ է տեսնում, իսկ վերջին տարիներին Երևանն անճանաչելիորեն փոխվել է. «Երևանը միշտ էլ գեղեցիկ է եղել, իսկ հիմա՝ առավել ևս»,- ասաց նա։

Դերասանի խոսքերով՝ Երևանում գտնվելն իր համար արդեն իսկ տոն է, որովհետև հայրենիքն իր հոգու մեջ է, իր մի մասնիկն է, որը մարմնից պոկելը կամ անջատելն անհնար է։

Գագիկ Բեգլարյանը նաև ներկայացրեց, թե ինչ աշխատանք է այսօր տարվում Երևանի բակային տարածքները կարգի բերելու, դրանք մաքուր, լուսավոր ու գեղեցիկ դարձնելու ուղղությամբ: Նա հավաստիացրեց, որ այդ աշխատանքներն ավարտելուց հետո նախատեսվում է ավելի համապարփակ խնդիրներ լուծել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։