483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահ Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանությունը. ՀՅԴ պատգամավոր
18:58
21 Ապրիլի 2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, կարծում է կոալիցիոն ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը։  

«Այս օրերին շատ է խոսվում այն մասին, թե Օբաման ինչպես կարտահայտի իր կարծիքը ապրիլի 24-ին, կօգտագործի՞, արդյոք, «ցեղասպանություն» տերմինը, թե ոչ։ Կարծում եմ, որ նա անպայման կօգտագործի «ցեղասպանություն» բառը, և դա քայլ կլինի դեպի առաջ և դրական գործոն, քանի որ ևս մեկ երկիր կճանաչի Ցեղասպանության փաստը»,- խորհրդարանականն ասաց երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Ընդ որում Առաքելյանը նշեց, որ նրանից, թե Օբաման կօգտագործի «ցեղասպանություն» բառը, թե ոչ, չի կարելի հայ ժողովրդի ճակատագրում բեկում սպասել։ Խորհրդարանականի կարծիքով՝ եթե Օբաման չօգտագործի «ցեղասպանություն» բառը, դա չի նշանակի, որ հայ ժողովուրդը պետք է դադարի պայքարել, մոռանա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքները։   

«Ոչ, դա այդպես չէ, մենք պետք է շարունակենք այդ գործը և ոչ մի քայլ ետ չգնանք։ Մեր դիրքորոշումը չպետք է կախված լինի Օբամայի վերաբերմունքից»,- հայտարարեց նա։

Միևնույն ժամանակ Առաքելյանը նշեց, որ ներկայում հայկական կողմը քարոզի, հրապարակումների, գրականության, ցեղասպանագիտության առումով առայժմ զիջում է ադրբեջանական ու թուրքական կողմին։

«Պատկերացրեք, որ աշխարհում կան երկրներ, ժողովուրդներ, որոնք ցեղասպանություն չեն տեսել, բայց նրանք Ցեղասպանության ինստիտուտներ, պետական համալսարաններ ունեն, որոնցում աշխատում են ցեղասպանություններ ուսումնասիրող պատմաբաններ, ցեղասպանագետներ։ Մենք, չնայած ուշացումով, պարտավոր ենք այսօր եթե չստեղծել ցեղասպանագիտության առանձին ինստիտուտ, ապա գոնե՝ ամբիոն»,- հայտարարեց նա։   

Առաքելյանի խոսքերով՝ Հայաստանում կան հրաշալի պատմաբաններ, որոնք Հայոց ցեղասպանության մասին գիտական աշխատություններ ունեն, սակայն երկրում պետք է լինեն ցեղասպանագետ-մասնագետներ և ցեղասպանագիտություն առանձին գիտություն։

«Մենք ինքներս մեզ չպետք է ապացուցենք, որ ցեղասպանություն եղել է, այլ պետք է ցեղասպանության փաստը աշխարհին ներկայացնենք»,- ընդգծեց նա։ 

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։