483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ակտիվիստները երթով գնացին դեպի ԱՄՆ դեսպանատուն և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով նամակ փոխանցեցին
18:40
21 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ակտիվիստները երթով գանցին դեպի ԱՄՆ դեսպանատուն՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով նամակ փոխանցելու նպատակով։

Ակցիայի մասնակիցները Մարտիրոս Սարյանի արձանի մոտից երթով գնացին մինչև ԱՄՆ դեսպանատուն և դեսպանին հանձնեցին բաց նամակ, որում կոչ են անում ԱՄՆ նախագահին ճանաչել ոչ միայն 1915-1922 թթ.-ին թուրքական պետության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը, այլև հայերին իրենց պատմական հայրենիքից զրկելու փաստը։   

«Ակցիան երկու նպատակ ունի, նախ՝ հիշեցնել Օբամային իր նախընտրական խոստումները և  երկրորդ՝ ցույց տալ աշխարհին, որ հայ երիտասարդությունը անտարբեր չէ, և արդարությունը պետք է հաղթանակի»,- հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական հարցերի հանձնաժողովի համակարգող Դանիել Յոհաննիսյանը։

Իրավապահ մարմինները «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստներին թույլ չեն տվել կազմակերպել երթը՝ դա հիմնավորելով նրանով, որ երթի մասնակիցների թիվը 100 մարդուց ավելի է, իսկ «Հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքը թույլ չի տալիս նման երթեր անցկացնել առանց քաղաքապետարանի հատուկ թույլտվության։

Իր հերթին «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ երթի մասնակիցներն ընդամենը 55-ն են, իսկ մյուսները ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են։

Ի վերջո կարճատև բանակցություններից հետո ոստիկանությունը թույլ տվեց երթը մի պայմանով, որ դրա մասնակիցները կարգախոսներ չվանկարկեն ու չխախտեն հասարակական կարգը։

Երթի ընթացքում մասնակիցները պահել էին այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

«Ժառանգության» ներկայացուցիչներն առանց միջադեպերի հասան մինչև Ամերիկայի դիվանակագիտական ներկայացուցչություն և նամակը հանձնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին։  

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։