482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+19
Եղանակը Երևանում
Հայ
Դերասանուհի Նորա Արմանին պատրաստ է հետագայում ևս ներկայացումներով հանդես գալ Հայաստանում
16:42
21 Ապրիլի 2009

Հայազգի հայտնի դերասանուհի Նորա Արմանին պատրաստ է հետագայում ևս ներկայացումներով  հանդես գալ Հայաստանում։ Այդ մասին նա ասաց երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Ապրիլի 23-ին Երևանի Հ.Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին պատմող «Առանց վերադարձի իրավունքի» պիեսի պրեմիերան՝ Նորա Արմանիի և Արմեն Ջիգարխանյանի մասնակցությամբ:

«Եթե ինձ հնարավորություն ընձեռվի հետագայում ևս հանդես գալ Հայաստանում, ես ուրախությամբ կհամաձայնեմ»,- ասաց դերասանուհին։

Նա նշեց, որ առաջին անգամ ելույթ է ունեցել Հայաստանում վերջերս ավարտված «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի ժամանակ՝  ներկայացնելով երկու մոնոներկայացում։

Դերասանուհու խոսքերով՝ իր յուրաքանչյուր այցի հետ Հայաստանն ավելի ու ավելի է փոխվում դեպի լավը, և հնարավորության դեպքում ինքը հաճույքով  հետագայում էլ հանդես կգա հայրենիքում։

«Ես Հայաստանում էի նախորդ տարի սեպտեմբերին «Սարոյան-100» թատերական փառատոնի ժամանակ, որն ինձ զարմացրեց և բեմադրությունների, և դերասանական խաղի, և տեխնիկական հնարավորությունների առումով»,- ասաց դերասանուհին։

Արմանին ընդգծեց նաև, որ թեև նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, իրեն ավելի մոտ է թատրոնը, որը «դերասանի աշխարհն» է՝ ի տարբերություն կինոյի, որը  «ռեժիոսորի աշխարհն» է ներկայացնում։

Նորա Արմանին թատրոնի ու կինոյի հայազգի հայտնի դերասանուհի է։ Նա աշխատել է ամերիկացի ու եվրոպացի շատ ռեժիսորների հետ, խաղացել մի շարք ներկայացումներում և հեռուստասերիալներում՝ հիմնականում գլխավոր դերերում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: