481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի նոր քաղաքապետը պարտավոր կլինի բարելավել մայրաքաղաքի ճարտարապետական ու բարոյական կերպարը
16:28
21 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի նոր քաղաքապետին մեծ ծավալի աշխատանք է սպասում. նա պետք է բարելավի մայրաքաղաքի ճարտարապետական ու բարոյական կերպարը, կարծում է կոալիցիոն ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը։  

«Նոր քաղաքապետը պետք է բարելավի մայրաքաղաքի ոչ միայն ճարտարապետական կերպարը՝ ուշադրություն դարձնելով շենքերի ճարտարապետությանը, ազգային գծերի պահպանմանը, այլև բարեփոխի Երևանի բարոյական կերպարը, քանի որ վերջին շրջանում հետաճ են ապրել ընդհանուր արժեքները»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։   

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը:

Առաքելյանի խոսքերով՝ Երևանի քաղաքապետը շատ կարևոր պաշտոնատար անձ է, քանի որ ղեկավարում է մի քաղաք, որտեղ ապրում է Հայաստանի բնակչության կեսից ավելին։ Քաղաքապետի աշխատանքի արդյունավետությունը, ինչպես վստահ է խորհրդարանականը, կախված կլինի ոչ միայն իր քաղաքական դիրքորոշումից ու անձնական որակներից, այլև գործնական բնութագրից։

Ընդ որում ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամը նշեց, որ հատուկ կարևորություն ունի քաղաքապետի ընտրություններն անցկացնել համամասնական ընտրական համակարգով, երբ ընտրազանգվածը ձայն կտա ոչ թե առանձին թեկնածուների, այլ քաղաքական կուսակցությունների։  

ԻՆչպես կարծում է Առաքելյանը, նման համակարգը ճիշտ է, քանի որ քաղաքային խնդիրները լուծելու պարտավորությունները կընկնեն ոչ թե մեկ մարդու, այլ քաղաքական ուժի վրա, որը պատրաստ կլինի դիմակայել խնդիրներին ու լուծել դրանք։

«Համամասնական համակարգի կարևորությունը նաև այն է, որ քաղաքական կուսակցությունների ցուցակներում նոր անուններ են հայտնվել։ Մենք սովորում ենք որոշակի անձանց, և երբ քաղաքական ասպարեզում նոր դեմքեր են հայտնվում, նրանք մեզ անծանոթ են թվում։ Այս ընտրություններում կուսակցությունների ցուցակներում նոր թեկնածուներ կան, որոնք այնքան էլ ծանոթ չեն հասարակությանը, բայց ի զորու են իրենց վրա պատասխանատվություն վերցնել»,- հայտարարեց նա։

Մայիսի 31-ին կայանալիք Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին կմասնակցի վեց քաղաքական կուսակցություն և մեկ քաղաքական դաշինք։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: