480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության թեմայով «Առանց վերադարձի իրավունքի» պիեսի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 23-ին Երևանում
16:02
21 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանության մասին պատմող «Առանց վերադարձի իրավունքի» պիեսի պրեմիերան՝ Նորա Արմանիի և Արմեն Ջիգարխանյանի մասնակցությամբ, տեղի կունենա ապրիլի 23-ին Երևանի Հ.Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոնում։

Ինչպես ասաց Արմանին երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, «Առանց վերադարձի իրավունքի» պիեսը առաջին ներկայացումն է Համահայկական թատերական նախագծի շրջանակներում։

«Պիեսում պատմվում է երկու երիտասարդների՝ հայի և թուրքի անսովոր հանդիպման մասին գնացքում, որոնք ինչ-որ տարօրինակ կերպով հայտնվում են մեկը մյուսի փոխարեն ու սկսում խոսել մեկը մյուսի բերանով»,- ասաց Արմանին։

Դերասանուհու խոսքերով՝ Ցեղասպանության թեման այսպես թե այնպես առկա է բոլոր ներկայացումներում, որտեղ ինքը հանդես է գալիս, քանի որ արվեստը սեփական ժողովրդի մշակույթն ու պատմությունը օտարին ներկայացնելու լավագույն ձևն է։

Դերասանուհին հայտնեց, որ պիեսի հեղինակը բելգիացի հայազգի դրամատուրգ և բեմադրիչ Կարոլին Սաֆարյանն է։

«Հայ հանդիսատեսը շատ կիրթ ու պատրաստված է։ Նա ընկալում է այն, ինչ դերասանն ուզում է հաղորդել իր խաղով։ Եվրոպայում և Ամերիկայում հանդիսատեսը խոր, փիլիսոփայական թեմաների մեծ սիրահար չէ»,- նշեց Արմանին։  

Նա նաև հավելեց, որ Հայաստանում հանդես գալով՝ ինքը հնարավորություն է ստանում ծանոթանալ հայ դերասանների, բեմադրիչների և հանդիսատեսի հետ, ինչը միշտ հետաքրքիր է։  

Նշելով, որ իր մտերմությունը Ջիգարխանյանի հետ երկար պատմություն ունի, Արմանին ուրախ էր, որ «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացումն իրենց  հնարավորություն է տվել հերթական անգամ հանդիպել ու աշխատել միասին։

Նորա Արմանին թատրոնի ու կինոյի հայազգի հայտնի դերասանուհի է։ Նա աշխատել է ամերիկացի ու եվրոպացի շատ ռեժիսորների հետ, խաղացել մի շարք ներկայացումներում և հեռուստասերիալներում՝ հիմնականում գլխավոր դերերում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։