480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկում է Երևանում ապրիլի 22-ից
15:58
21 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Ազգային պատկերասրահ» հինգերորդ միջազգային երաժշտական փառատոնն է մեկնարկում Երևանում ապրիլի 22-ից։

Փառատոնը կբացվի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի համերգով՝ Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ։

Փառատոնը կանցկացվի Vivacell-MTS ընկերության, ինչպես նաև ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ։

Գեղարվեստական խորհուրդը ղեկավարում է անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը: Գեղարվեստական խորհրդի անդամներն են Տիգրան Մանսուրյանը, Երվանդ Երկանյանը, երաժշտագետ Մարգարիտա Ռուխկյանը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, ինչպես նաև փառատոնի հիմնադիրներ Մարիամ Շահինյանը և Գարիկ Նազարյանը:

«2008 թվականից փառատոնը պետական ուշադրության կենտրոնում է և ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության պետական աջակցության ծրագրում։ Այդ փառատոնը շատ հետաքրքիր է լինելու»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Մարիամ Շահինյանը փառատոնի բացմանը նվիրված մամուլի ասուլիսում։

Ըստ նրա՝ փառատոնի շրջանակներում կնշվեն հոբելյաններ, մասնավորապես, մաեստրո Տիգրան Մանսուրյանի 70-ամյակը։

«Փառատոնին, մասնավորապես, կներկայացվեն իմ աշխատանքները, որոնք շատ տարիներ առաջ են գրվել, բայց դեռևս երբեք չեն հնչել Երևանում»,- ասաց հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

Փառատոնին ելույթ կունենան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը, Մենակատարների պետական անսամբլը, «Երևան» տրիոն, ինչպես նաև երաժիշտներ Մաքսիմ Նովիկովը (Ռուսաստան), Քոլին Յակոբսենը (ԱՄՆ), Կարլա Կիգլստենը (ԱՄՆ)։

Փառատոնը հիմնադրվել է 2005 թվականին Մարիամ Շահինյանի և Գարիկ Նազարյանի կողմից։

Երաժշտական փառատոների անցկացման գաղափարը թանգարաններում և պատկերասրահներում շատ տարիներ հաջողությամբ իրագործվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Արժանի են հիշատակման Մոսկվայում անցկացվող «Դեկտեմբերյան երեկոներ» փառատոնն, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգում, Նյու Յորքում, Փարիզում և Դրեզդենում անցկացվող փառատոները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։