481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական իշխանությունները պատրաստ են աջակցել հայ ճարտարապետներին. ՀՀ նախագահ
14:04
21 Ապրիլի 2009

Հայկական իշխանությունները պատրաստ են աջակցություն ցուցաբերել հայ ճարտարապետների խնդիրներին, ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, որը երեքշաբթի ընթերցել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայ ճարտարապետների «Հայկական ճարտարապետությունը 21-րդ դարում» առաջին համագումարի բացման ընթացքում։

Երևանում ապրիլի 21-22-ին անցկացվող համագումարին մասնակցում է սփյուռքահայության մոտ 130 ներկայացուցիչ աշխարհի 18 երկրից։ «Հայկական իշխանությունները գիտակցում են, որ ձեր վրա դրված խնդիրները բարդ են և բազմաշերտ, և պատրաստ են աջակցել՝ աջակցություն ակնկալելով նաև ձեր կողմից»,- ասվում է երկրի ղեկավարի ողջույնի խոսքում։

Նախագահի խոսքերով, առկա են երիտասարդ ճարտարապետներ պատրաստելու և հարուստ ճարտարապետական ժառանգության պահպանման հետ կապված խնդիրներ, որտեղ անհնար է լուրջ արդյունքների հասնել առանց պետական մոտեցման։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է, որ Սփյուռքի նախարարության խնդիրը սփյուռքահայության միավորման նոր և արդյունավետ մեխանիզմների տարածումն է, և Համահայկական մասնագիտացված կոնգրեսներն, ինչպես նաև համապատասախան կառույցների ձևավորումն այդ տեսանկյունից համարվում են ազդեցիկ նախաձեռնություններ։

«Հատկանշական է, որ առաջին նմանատիպ միջոցառումը նվիրված է ճարտարապետությանը՝ մի ոլորտի, որն ունի վաղեմի և ուրույն, վառ արտահայտված ազգային ավանդույթներ»,- ասաց Սարգսյանը։ 

Ըստ նրա, նախագահը գոհունակություն է հայտնել, որ հայրենիքում ընդունվում են այն ճարտարապետները, ում ստեղծագործությունները ճանաչում ունեն աշխարհի տարբեր երկրներում։ «Հույս ունեմ, որ այս համագումարը մեր ճարտարապետների միջև նոր համագործակցության սկիզբ կդառնա»,- նշվում է նախագահի ուղերձում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: