481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության վերաբերյալ ավելի քան 12 հազար փաստաթուղթ է պահպանվում Հայաստանի ազգային արխիվում
13:50
21 Ապրիլի 2009

Հայոց ցեղասպանության վերաբերյալ ավելի քան 12 հազ. փաստաթուղթ է պահպանվում Հայաստանի ազգային արխիվում, չհաշված օտարերկրյա արխիվների փաստաթղթերի պատճենները, երեքշաբթի տեղեկացրեց ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

«Այս պահին 12 հազար փաստաթղթից ուսումնասիրված է շուրջ 50 տոկոսը։ Բացի այդ, աշխատանքներ են ընթանում նոր փաստաթղթերի ձեռքբերման ուղղությամբ», - ասաց Վիրաբյանը Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, արխիվն ակտիվորեն համագործակցում է հայկական սփյուռքի մասնագետների հետ, որոնց հասանելի են եվրոպական երկրների արխիվները։

Ազգային արխիվի տնօրենը նշեց, որ Ցեղասպանության մասին վկայող փաստաթղթերը հիմնականում հեռագրեր են կամ Օսմանյան կայսրությունում հավատարմագրված եվրոպական և հատկապես ամերիկյան դիվանագետների հիշողությունները։

«Մենք ունենք նաև Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին Արևմտյան Հայաստանի մեծ մասում գտնվող ռուսական բանակի զինծառայողների վկայությունները, որոնցում ասվում է, որ հայկական գյուղերում հայեր չեն մնացել, իսկ տներն ու եկեղեցիներն ավերվել են», - ասաց Վիրաբյանը։

Նրա խոսքերով, արխիվը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ այնտեղ պահվող փաստաթղթերի հետ։

«2005 թ.-ին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ հրատարկվել է փաստաթղթերի և լուսանկարների հինգ ժողովածու», - տեղեկացրեց արխիվի տնօրենը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: