482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական հիմնադրամներից մեկի տնօրենը մեղադրվում է մաքսանենգության և հարկեր չվճարելու մեջ
11:34
21 Ապրիլի 2009

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հայկական հիմնադրամներից մեկի տնօրենի կողմից մաքսանենգություն կատարելու և խոշոր չափերի հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:

Մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին, որ 2006թ. հուլիսի 27-ին «Լոտոս-ՎԻՊ»  զարգացման հիմնադրամի տնօրենը խաբեությամբ, մաքսային և այլ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, մաքսային մարմնին ներկայացրած С-17590  բեռնամաքսային հայտարարագրում հումանիտար բեռ չհամարվող բեռները հայտարարագրել է որպես հումանիտար բեռներ՝  մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծելով խոշոր չափերի՝ 16 439,1 հազար դրամի (շուրջ 44,1 հազ. ԱՄՆ դոլար) ապրանք:

«Ապա ներմուծված ապրանքների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելով հարկային տեսչություն՝ չարամտորեն խուսափել է  պետբյուջե 9,3 մլն դրամի (շուրջ 25 հազ. ԱՄՆ դոլար) հարկ վճարելուց», - ասվում է տեղեկատվության մեջ։

Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  205-րդ հոդվածի 1-ին  մասի (գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը) և 215-րդ հոդվածի 1-ին  մասի (մաքսանենգություն)  հատկանիշներով։ Գործն ուղարկվել  ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։