481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Մայիսի 1-ին Կրեմլում կկայանա ՀՀ պարի պետական համույթի նոր ծրագրի պրեմիերան
19:22
20 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պարի պետական համույթի հիմնադրման 50-ամյակին նվիրված նոր ծրագրի պրեմիերան տեղի կունենա մայիսի 1-ին Կրեմլում, հայտնեց համույթի տնօրեն Էրիկ Չանչուրյանը։

«Նոր ծրագրի հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են։ Ծրագիրը կներկայացվի նոր ռեժիսորական մոտեցմամբ, այն կընդգրկի Հայաստանի ողջ պատմությունը՝ սկսած Նոյան տապանից մինչև մեր օրերը»,- ասաց Չանչուրյանը։

Նրա խոսքերով՝ հատուկ ծրագրի համար կարվել է նոր հանդերձանք 150 տեսակ կտորից, ինչպես նաև նոր ծրագրում կօգտագործվի նոր լուսավորում։  

«Փառք ու պատիվ Պարի պետական համույթի ղեկավարներին այն բանի համար, որ 82 տարեկան հասակում ինձ հրավիրեցին մասնակցելու այս ծրագրին։ Այն լիովին տարբերվում է նախորդներից, ես նոր շունչ ստացա այն բեմադրելիս»,- ասաց հայտնի պարող ու պարուսույց, ՀՀ Պարարվեստի միության նախագահ Վանուշ Խանամիրյանը։  

Նա նշեց, որ ինչ վերաբերում է ծրագրի յուրահատկությանը, ապա դրա ստեղծողները փորձել են չմոռանալ իրենց ազգային ակունքները։

Խանամիրյանի խոսքերով՝ միայն ազգագրական հիմքի վրա կառուցված պարերը ձախողման են դատապարտված, այդ իսկ պատճառով այդ ծրագրում կօգտագործվեն նաև ժամանակակից պարի տարրեր։

«Ալմաստը պետք է մշակել, որպեսզի այն ադամանդ դառնա, նույնն էլ վերաբերում է մեր պարերին»,- ավելացրեց Խանամիրյանը։  

Պարի պետական համույթը հիմնադրվել է 1958 թ.-ին հայ մեծ բալետմեյստեր Էդուրադ Մանուկյանի և կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի նախաձեռնությամբ հայկական ժողովրդական պարի բազմադարյա ժառանգությունն ու սովորույթները պահպանելու նպատակով։

2007 թ.-ից համույթի տնօրենը Էրիկ Չանչուրյանն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: