478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հնարավորություններ են բացվում փոխպատվաստային բժշկության զարգացման համար
17:32
20 Ապրիլի 2009

«Մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները կնպաստեն Հայաստանում փոխպատվաստման հարցերով զբաղվող բժշկության բոլոր հնարավորությունների ներդրմանն ու զարգացմանը, ասաց առողջապահության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։  

ՀՀ ԱԺ-ն մարտի 19-ին ընդունել է «Մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները։

«Ուղղումների համաձայն՝ մարդը պահպանում է իր իրավունքները անգամ մահից հետո՝ մահից հետո իր օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման մասին կարծիքն արտահայտելու շնորհիվ»,- երկուշաբթի ասաց Բաբլոյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նրա խոսքերով՝ Հայաստանում կենդանի մարդկանց օրգանների փոխպատվաստումը բավականին բարեհաջող կատարվում է այդ օրենքի ընդունումից ի վեր («Նովոստի-Արմենիա» - 2002 թվականին)։

«Մասնավորապես, փոխպատվաստում կատարելու հետ կապված ծախսերը ոչ մի կերպ կապված չեն հենց օրգանի հետ, այն չի կարող գնման կամ վաճառքի առարկա լինել»,- ընդգծեց նա։

Բաբլոյանը նշեց, որ ուղղումներով մտցվում է մեռած մարդկանցից փոխպատվաստման համար օրագաններ վերցնելու երկու ձև. առաջին ձևի համաձայն՝ օրգանները վերցվում են այն մարդկանցից, ովքեր կենդանության օրոք իրենց օրգանները օգտագործելու համաձայնություն են տվել։ Ըստ երկրորդի՝ այն մարդկանցից, ովքրե կենդանության օրոք անհամաձայնություն չեն արտահայտել դոնորական նպատակներով իրենց օրգաններն օգտագործելու համար։

«Այսպիսով, եթե նա չի հայտնել իր անհամաձայնությունը, ապա նրա օրգանները դարձյալ հնարավոր է վերցնել»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ կարգադրության բացակայության դեպքում իրենց կամքը կարող են արտահայտել մահացողի մտերիմ հարազատները։

Խորհրդարանական հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ քանի որ հասարակությունում դոնորական օրգանների և հյուսվածքների անհրաժեշտություն կա, ապա որպես դոնոր ճանաչվում են բոլոր այն քաղաքացիները, որոնք չեն հրաժարվել իրենց օրգանների փոխպատվաստումից։

«Այս մեխանիզմով սպառազինվել են եվրոպական երկրների 60 տոկոսը»,- պարզաբանեց նա։  

Բաբլոյանի խոսքերով՝ նման մեթոդը հնարավորություն է տալիս սրտի և լյարդի այնպիսի փոխպատվաստում իրականացնել, որոնք հնարավոր չէ վերցնել կենդանի դոնորից։   

«Հայ բժշկությունը հնարավորություն կունենա իրականացնել ենթաստամոքսային գեղձի և թոքերի փոխպատվաստում կատարել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ցավոք, այսօր հանրապետությունում իրականացվում են միայն երիկամների փոխպատվաստման վիրահատություններ, այն էլ այն պատճառով, որ դա զույգ օրգան է և հնարավոր է մեկը վերցնել իսկ մյուսը թողնել դոնորին։

Խոսելով քաղաքացիենրից՝ իրենց օրգանների վերաբերյալ ցուցումներ ստանալու տեղեկատվության մեխանիզմի մասին՝ խորհրդարանականը նշեց, որ ցանկացած մարդ, ում կցված է ընտանեկան բժիշկ, կարող է նրան դոնորության մասին իր անհամաձայնությունն արտահայտել, ինչից հետո այդ տեղեկատվությունը կամրագրվի նրա բժշկական հարցաթերթիկում, ինչպես նաև կփոխանցվի հատուկ ռեեստր, որը կստեղծվի Առողջապահության նախարարության միջոցով և որտեղ կգրանցվեն բոլոր այն քաղաքացիների անունները, ովքեր հրաժարվել են դոնոր լինել։  

«Մահացած երեխաների դոնորական օրգանների դեպքում նման թույլտվություն կարող են տալ նրանց ծնողները, քանի որ երեխաները անչափահաս լինելու պատճառով համաձայնություն կամ անհամաձայնություն տալ չեն կարող»,- պարզաբանեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: