486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ավարտվել է Հանրային խորհրդի ձևավորման առաջին փուլը
17:09
20 Ապրիլի 2009

Հանրային խորհրդի ձևավորման առաջին փուլը Հայաստանում ավարտվեց շաբաթ օրը, հայտնեց Հանրային խորհրդի նախագահի պաշտոնակատար Վազգեն Մանուկյանը։

Նա հայտնեց, որ բոլոր ցանկացողները հայտեր են ներկայացրել Հանրային խորհրդի հանձնաժողովներին անդամակցելու համար։

«Կանոնադրության համաձայն՝ մենք դադարեցնում ենք մարդկանց ներգրավումը հանձնաժողովներում»,- ասաց Մանուկյանը մամուլի ասուլիսում երկուշաբթի։

Նա նշեց, որ ստացված հայտերի թիվը ներկայումս գերազանցում է 1550-ը, ընդ որում, ամենաշատ հայտերը ստացվել են կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով՝ 300 մարդ։ Մանուկյանի խոսքերով՝ ամենափոքրաթիվը գենդերային հարցերի հանձնաժողովինն է՝ 60 մարդ։

Միաժամանակ Մանուկյանը նշեց, որ հայտ են ներկայացրել մոտ 400 հասարակական կազմակերպություններ, 60 հիմնադրամներ, 150 ասոցիացիաներ և միություններ, և առաջիկա օրերի ընթացքում տեղի կունենա նախագահների ընտրությունը։

Նա ցանկություն հայտնեց, որ յուրաքանչյուր հանձնաժողովում ներկայացված լինեն հասարակության բոլոր շերտերը, քանի որ յուրաքաբնչյուր ոլորտում առկա են իր շահերն ու մոտեցումները։ «Հանրային խորհրդում պետք է բախվեն զանազան շահեր ու մոտեցումներ, ինչը կհանգեցնի միասնական կարծիքի, որը մենք կկարողանանք ներկայացնել մեր հասարակությանն ու իշխանությանը»,- պարզաբանեց նա։ 

Իր հերթին Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ, նախկին վարչապետ և հայկական խորհրդարանի նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը հիշեցրեց, որ ընդհանուր առմամբ հանձնաժողովների ձևավորման վերաբերյալ իրենց առաջարկներն արել են ավելի քան 650 հասարակական կազմակերպություններ և մոտ 70 գիտակրթական կառույցներ։

Ըստ նրա՝ հանձնաժողովների անդամակցության հայտ ներկայացրած 1550-ից 494-ը կանայք են, 340 մարդիկ Հայաստանի մարզերի ներկայացուցիչներ են։

«Կարելի է ասել, որ Հանրային խորհրդի գաղափարը հավանության է արժանացել հասարակության և հատկապես շատ հեղինակավոր մարդկանց կողմից, ովքեր պատրաստ են օգտագործել մեր կյանքում որակական փոփոխությունների իրականացման հնարավորությունը»,- ասաց Հարությունյանը։

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11-ին կարգադրություն էր ստորագրել Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և Հանրային խորհրդի 36 անդամներից 12-ի նշանակման մասին: Հանրային խորհրդի կանոնադրության համաձայն, կառույցի 36 անդամներից 12-ին նշանակում է նախագահը, 12-ն ընտրվում են Խորհրդի՝ նախագահի կողմից նշանակված անդամների կողմից երեսնօրյա ժամկետում, վերջին 12 անդամներն ընտրվում են խորհրդի գործող անդամների կողմից նույնպես երեսնօրյա ժամկետում։

Խորհրդի 12 հանձնաժողովներ ձևավորվել են ըստ հասարակության ոլորտների՝ ԱԺ հանձնաժողոների նմանությամբ։ Ցանկացած քաղաքացի կարող է ներկայացնել Հանրային խորհուրդ առաջարկություններ, որոնք պարտադիր կարգով պետք է քննարկվեն Խորհրդի համապատասխան հանձնաժողովի կողմից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է: