482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կայացել է «Մինչև հոգիների աճուրդը» գրաֆիկական վեպի շնորհանդեսը
15:03
20 Ապրիլի 2009

Երկուշաբթի Երևանում տեղի է ունեցել «Մինչև հոգիների աճուրդը» գրաֆիկական վեպի շնորհանդեսը, որը նկարագրում է 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձությունները։

«Գքրի հիմքում ընկած է 15-ամյա աղջնակ Արշալույս Մարդիգանյանի պատմությունը, որը հրաշքով է փրվել Հայոց ցեղասպանության ժամանակ և հայտնվել է Ամերիկայում, իսկ գրքի հեղինակներն անհրաժեշտ են համարել ընդգծել այդ կերպարն ու ներկայացնել այն մարդկանց», - երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց «Սոցիալ և մասնագիտական առաջընթաց» հիմնադրամի գործադիր տնօրեն, գրքի հրատարակիչ Սոսի Կևոնյանը։

Նա պարզաբանեց, որ պատկերապատումը ստեղծվել է 1918թ.-ին ԱՄՆ-ում նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմի հիման վրա, որը նկարահանվել է Արշալույս Մարդիգանյանի «Խոշտանգված Հայաստան» գրքի հիման վրա, որում նա պատմում է իր ընտանիքի ողբերգական պատմությունը, որի յոթ երեխաներից միայն ինքն է կենդանի մնացել։

«Ֆիլմը ստեղծողները երկար ժամանակ դերասանուհի են փնտրել, ով կկարողանար խաղալ գլխավոր դերում, սակայն չեն կարողացել համապատասխան թեկնածու գտնել, և արդյունքում Արշալույսի դերը այդ ֆիլմում խաղացել է հենց Արշալույսը՝ կրկնակի անգամ վերապրելով 1915թ.-ի սարսափելի դեպքերը», - ասաց Կևոնյանը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ ֆիլմը մեծ արձագանք է ստացել Ամերիկայում, իսկ ֆիլմից ստացված 30 միլիոն դոլարի եկամուտի շնորհիվ փրկվել են սիրիական անապատում մահվան դատապարտված 100. 000-ից ավելի հայերը, ինչպես նաև գնվել են թուրքերի մոտ գերեվարված աղջիկները։

«Մենք գիտեինք, որ աշխարհում Հայոց ցեղասպանության մասին պատմող շատ գրքեր են հրատարակվել, և քանի որ մենք ցանկանում էինք, որպեսզի մեր հրատարակությունը որևէ կերպ տարբերվեր նրանց ֆոնի վրա և նկարազարդված լիներ, մենք որոշեցինք դիմել գրաֆիկական վեպի ձևաչափին, որը հեշտացնում է գրքի ընթերցումն ու ավելի պատկերավոր է ծանոթացնում դրա բովանդակության հետ», - ասաց նա։

Հրատարակիչը նաև տեղեկացրեց, որ վեպը հրատարակվել է 1000 տպաքանակով անգլերեն լեզվով՝ ընթերցողների լսարանը ընդլայնելու նպատակով։

«Մոտ ապագայում մենք մտադիր ենք թարգմանել վեպը նաև հայերեն, իսկ հովանավորների շահագրգռվածության դեպքում՝ նաև ռուսերեն», - պարզաբանեց նա՝ ավելացնելով, որ արդեն այսօր «Մինչև հոգիների աճուրդը» գիրքը կարելի է ձեռք բերել Երևանի գրախանութներում։

Նկարիչ, պատկերազարդող Տիգրան Մանգասարյանն իր հերթին նշեց, որ գրաֆիկական վեպը ծանրացված չէ տեքստերով, պարունակում է միայն կերպարների երկխոսություններ՝ տեղի ունեցող դեպքերի գեղարվեստական պատկերման ֆոնի ներքո։

«Դա թույլ է տալիս ոչ միայն տնտեսել ժամանակը վեպը կարդալիս, այլև ավելի նպատակային ըմբռնել իրադարձությունները», - ասաց նա։

Մանգասարյանի խոսքերով, ընդհանուր առմամբ գրաֆիկական վեպի ուղղությունը բավականին ճանաչված է դառնում աշխարհում, և յուրաքանչյուր օր այդ շուկան համաշխարհային մասշտաբով աճում է 15 տոկոսով։

Պատկերապատումների կամ գրաֆիկական վեպերի սստեղծման ժանրին իրենց պրոֆեսիոնալ կարիերան են նվիրել բազմաթիվ նկարիչներ Ֆրանսիայում (ֆրանսիական անվանումը՝ band desine), ԱՄՆ-ում (graphic novel), Իտալիայում (fumetti), Իսպանիայում (tebeos), Պորտուգալիայում (quadringo), Ֆինլանդիայում (sarjakuva), ինչպես նաև Ճապոնիայում (manga), Կորեայում (manwha) և Չինաստանում (manhua)։

«Կարելի է ասել, որ մեր դարում վիզուալացման այդ ուղղությունը նոր զարգացում է ստանում, ընդ որում վերջին տարիներին հեղինակներն ուշադրություն են դարձնում ավելի շատ դրամատիկ ստեղծագործություններին և ավելի լուրջ պոեմներին», - ընդգծեց նկարիչը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: