482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ադանայում հայերի կոտորածի 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով է բացվել Երևանում
13:26
20 Ապրիլի 2009

Օսմանյան կայսրությունում Ադանա վիլայեթում տեղի ունեցած հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով է բացվել Երևանում ապրիլի 20-ին։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից կազմակերպված գիտաժողովին մասնակցում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ, Ֆրանսիայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի (Կալիֆոռնիա) մի շարք համալսարանների պատվիրակներ։

1909թ.-ի ապրիլին Ադանայում կազմակերպված կոտորածի հետևանքով ոչնչացվել էր շուրջ 30 հազար հայ։ Օսմանյան կայսրությունում հայերի ֆիզիկական ջարդ էր իրականացվել նաև նախկինում։ Մասնավորապես, 1894-1896թթ.-ին «արյունարբու» սուլթան Աբդուլ Համիդի կողմից կազմակերպված կոտորածի հետևանքով ոչնչացվել և արտագաղթվել էր 300 հազար հայ։ 1909թ.-ի կոտորածը հայերի ոչնչացման լայնամասշտաբ քաղաքականության սկիզբը դրեց, որը շարունակվեց Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին և դրանից հետո։

Բացելով գիտաժողովը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հայտարարեց, որ «Ադանայում հայերի կոտորածը նախորդեց մեծ ողբերգությանը՝ Հայոց ցեղասպանությանը, և անցկացվող գիտաժողովի շնորհիվ՝ նրա մասնակիցները կարող են հիշատակի և հարգանքի տուրք մատուցել Ադանայում տեղի ունեցած կոտորածի զոհերին», - հայտարարեց Դեմոյանը։

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքերով, կազմակերպված գիտաժողովը կարևոր նշանակություն ունի և թույլ կտա աշխարհին ներկայացնել այդ իրադարձությունների մասին ճշմարտությունը։ Ինչպես հայտարարեց Հակոբյանը՝ Ադանայում հայերի կոտորածը հայ ժողովրդի մեծագույն ողբերգության՝ Հայոց ցեղասպանության ինքնատիպ նախաբանը դարձավ։

«Հայոց ցեղասպանության մասին շատ են խոսում, սակայն Ադանայի կոտորածի մասին մոռանում են, քանի որ մեծագույն ողբերգությունը ստվերի տակ է թողնում 1909թ.-ի իրադարձությունները։ Սակայն մենք պետք է հիշենք այս մասին և պայքարենք Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, որպեսզի նման ողբերգությունները հետագայում այլևս չկրկնվեն», - հայտարարեց նա։

Գիտաժողովի բացման արարողության ժամանակ ընթերցվեց Ամենայն Հայոց Գարեգին Բ-ի Կաթողիկոսի Սուրբ Կոնդակը (պաշտոնական ուղերձը)՝ Ադանայում տեղի ունեցած հայերի կոտորածի 100-ամյա տարելիցի կապակցությամբ։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ 1909թ. ապրիլին Ադանայում նոր կազմակերպված ջարդեր սկսվեցին: Կոտորածներին զոհ դարձավ ևս երեսուն հազար հայորդի:

«Ապրելու իր իրավունքը և ազատ կյանքը պաշտպանելու համար հայությունը դիմեց զենքի և ինքնապաշտպանության, հոգում` հավատքն ու ապավինությունը առ Աստված, սրտում` սերը առ Հայրենին և Մայր Եկեղեցին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ադանայի արիասիրտ հայորդիք, խիզախ զեյթունցիները, վանեցիները, մշեցիները, մուսալեռցիները, պատմական Հայաստանի տարբեր վայրերում բնակվող հայերը մաքառեցին կյանքի իրավունքի պաշտպանության, ազատության, արդարության, խաղաղության հաղթանակի հավատով ու քաջարի ոգով»,- ընդգծեց կաթողիկոսը:

Նրա խոսքերով, այս հավատով ու զորեղ կամքով են մարտնչել մեր ժողովրդի արիասիրտ զավակները 1918թ. մայիսյան ազատամարտերում, երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերում, Արցախի ազատագրության հերոսամարտերում:

«Ավելի քան ինը տասնամյակ է անցել Հայոց Եղեռնից: Սակայն թուրքական իշխանությունների կողմից ծրագրված Ցեղասպանությամբ մեկուկես միլիոնից ավելի հայորդիներ կորցրած, եղեռնահար մեր ժողովուրդը չդադարեց հուսալ համընդհանուր դատապարտումը մեր նախնիների դեմ գործված եղեռնագործության` հանուն արդարության բողոքի իր ձայնը միշտ հնչեցնելով ի լուր աշխարհի, որպեսզի նման ողբերգություններն այլևս երբեք չմթագնեն մարդկության կյանքը»,- ասվում է Կոնդակում:

Կաթողիկոսի խոսքերով, Հայոց Եղեռնը արյունալի և անլուր ողբերգության մռայլ էջ բացեց ոչ միայն մեր ժողովրդի, այլև ազգերի պատմության մեջ: Հայոց Ցեղասպանության դատապարտության հապաղումը խրախույս դարձավ նմանօրինակ ոճրագործությունների, աշխարհը վկա եղավ նոր ցեղասպանությունների:

Կաթողիկոսի խոսքերով, Հայոց Եղեռնը արյունալի և անլուր ողբերգության մռայլ էջ բացեց ոչ միայն մեր ժողովրդի, այլև ազգերի պատմության մեջ: Հայոց Ցեղասպանության դատապարտության հապաղումը խրախույս դարձավ նմանօրինակ ոճրագործությունների, աշխարհը վկա եղավ նոր ցեղասպանությունների:

«Մարդկային կյանքում ազգայնահալած քաղաքականության և նացիզմի  դրսևորումներն այսօր մտահոգության լուրջ խնդիր են և պահանջում են միջազգային հանրության միասնական, համընդհանուր և անհապաղ դատապարտությունը»,- ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը։

Նրա խոսքերով, հայ ժողովուրդը այս հույսով ու հավատով, սակայն Եղեռնի չապաքինված ցավը և Հայ Դատի արդար պահանջը սրտում` իր նոր կյանքն է կերտում ազատ ու անկախ իր Հայրենիքում և ի սփյուռ աշխարհի:

«Ադանայի ու Կիլիկիայի հայոց ջարդեր 100-ամյա տարելիցը նշելով` վերստին հնչեցնում ենք կոչը Ցեղասպանության ճանաչման` հանուն բռնություններից ազատ, խաղաղ ու բարօր աշխարհի»,- ասվում է Կոնդակում։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: